ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայկական համագումարը կոչ է արել ԱՄՆ-ին լրացուցիչ քայլեր ձեռնարկել հայերի պաշտպանության համար

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ամերիկայի հայկական համագումարը (The Armenian Assembly of America) «խորապես շնորհակալություն է հայտնում Բայդեն-Հարիսի վարչակազմին, Կոնգրեսին և անցած տասնամյակների բոլոր այն առանցքային դեմքերին, ովքեր հավատարիմ են եղել Հայոց ցեղասպանության հարցում ԱՄՆ-ի ազնիվ քաղաքականության ամրապնդմանը»: Այս մասին տեղեկանում ենք ԱՀՀ-ի տարածած մամուլի հաղորդագրությունից:

«Մենք նաև չափազանց շնորհակալ ենք ընտրված պաշտոնյաներին, գիտնականներին, մարդու իրավունքների ջատագովներին և բոլոր անհատներին ու կազմակերպություններին, ովքեր հավատում են մարդու իրավունքների կրթության և ցեղասպանությունների կանխարգելման կարևորությանը»,- ասված է հայտարարության մեջ:

Համագումարի հաղորդագրության մեջ նշվում է, որ Հայաստանի և Արցախի հետ ամերիկյան կապերը ճակատագրական կետում են. «Ամերիկայում գրանցված առաջին հայը բնակություն է հաստատել Ջեյմսթաունի գաղութում 1607 թվականին: Ամերիկահայերն ու նրանց ընտանիքները այժմ մոտենում են 2 միլիոնին, հիմնականում՝ Հայոց ցեղասպանությունից հետո: Հայաստանի և Արցախի հետ ամերիկյան մշտական կապերը, որոնք հիմնված են իրական ընդհանուր արժեքների վրա, ներառյալ ժողովրդավարությունը, այժմ ճակատագրական կետում են, քանի որ Ադրբեջանում Ալիևի վարչակարգը, ինչպես նաև Թուրքիայում Էրդողանի վարչակարգը, առաջընթաց են գրանցում հայկական բնակչության և մշակույթը ոչնչացնելու ուղղությամբ, որը կանգուն է եղել հազարամյակներով»:

Ամերիկայի հայկական համագումարը հիշատակել է ԱՄՆ 40-րդ նախագահ Ռոնալդ Ռեյգանի զգուշացումն ու ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի այսօրվա ուղերձը ցեղասպանության վերաբերյալ. «1982 թվականի ապրիլի 22-ի հռչակագրում նախագահ Ռոնալդ Ռեյգանը զգուշացրել է, որ Հայոց ցեղասպանության դասերը չպետք է մոռացվեն: Մենք գիտենք, որ ներկայիս վարչակազմը մասնավոր կերպով ընդունել է, որ հայերը կրկին բախվում են ցեղասպանությանը: Նախագահ Բայդենը ներառել է նման, պատեհաժամ ուղերձ՝ «հիշելու և երաշխավորելու, որ 108 տարի առաջ տեղի ունեցած ցեղասպանությունն այլևս երբեք չկրկնվի»: Սա լրացուցիչ գործողությունների կոչ է վտանգված հայերին պաշտպանելու համար, քանի որ մենք ակնկալում ենք Միացյալ Նահանգների ուժեղ դերը երկու նախագահների և բոլոր բարեխիղճ մարդկանց խոսքերին ականջալուր լինելու հարցում՝ հայերի և ամբողջ աշխարհի դեմ ցեղասպանությունը դադարեցնելու առարկայական գործողություններով»։

«Երբ մենք ոգեկոչում ենք 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը, մենք պետք է երաշխավորենք, որ պատմությունը չկրկնվի, և կանխարգելենք, որ երկրորդ Հայոց երկրորդ ցեղասպանությունը տեղի չունենա», - հայտարարել է ԱՀՀ-ի գործադիր տնօրեն Բրայան Արդունին։

Եզրափակելով՝ Ամերիկայի հայկական համագումարը կոչ է արել Միացյալ Նահանգներին ու միջազգային հանրությանը լրացուցիչ քայլեր ձեռնարկել վտանգված հայերին պաշտպանելու համար:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular