ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Գուտերեշը Լավրովի միջոցով նամակ է փոխանցել Պուտինին

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Գուտերեշը ՌԴ արտգործնախարար Լավրովի հետ քննարկել է ուկրաինական հակամարտությունը, Սիրիան և Աֆղանստանը, հաղորդում է քարտուղարի գրասենյակը։ Գուտերեշը մտահոգություն է հայտնել հացահատկային գործարքի իրագործման վերջին խոչընդոտների առնչությամբ։

Բացի այդ, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը Լավրովին Պուտինի համար նախատեսված նամակ է փոխանցել՝ հացահատկային գործարքի ընդլայնման և երկարաձգման վերաբերյալ առաջարկներով։ Նա նման նամակներ է ուղարկել նաև Ուկրաինային և Թուրքիային։

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հաշվի է առել հացահատային գործարքի վերաբերյալ ռուսական կողմի մտահոգությունները։

Գուտերեշը Լավրովին ներկայացրել է նաև ՄԱԿ-ի ջանքերը՝ Ռուսաստանի ներկայացուցիչների համար վիզաներ ապահովելու հարցում:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular