ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Երևանցին պետք է արժանի արձագանք տա մայրաքաղաքը զավթելու փորձերին. Մանե Թանդիլյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Երևանի ավագանու ընտրություններում «Ապրելու երկիր» կուսակցության մասնակցությունը լրջորեն սրելու է ընտրապայքարը, գործող վարչախումբն ինքն էլ հրաշալի հասկանում է, թե ով է իր իրական մրցակիցը, ով կարող է դնել Փաշինյանի վարչախմբի իշխանազրկման հիմքերը։

«Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը հայտարարել է, թե կուսակցությունը որոշել է մասնակցել և հաղթել Երևանի ավագանու ընտրություններում։

«Մեր կուսակցությունն ամենայն պատասխանատվությամբ, արդյունավետությամբ և հետևողականորեն իրականացնում է իր որդեգրած մարտավարությունը` ընտրությունների միջոցով հնարավորինս անցնցում երկրում իրականացնել իշխանափոխություն։ Մենք Հայաստանի 18 համայնքում ներկայացված ենք ավագանիում, որոնցից 3-ում ստանձնել ենք կառավարման պատասխանատվություն։ Այժմ հասել ենք մեր կուսակցության որդեգրած քաղաքականության հաջորդ հանգրվանին` Երևանի ավագանու ընտրություններին։ Ուրախ եմ ազդարարել, որ «Ապրելու երկիր» կուսակցությունը որոշել է մասնակցել և հաղթել այդ ընտրություններում»,– «Ապրելու երկրի» համագումարում ասել է Մանե Թանդիլյանը։

Նա վստահեցրել է` Երևանում ընտրություններն ունենալու են ակնհայտորեն քաղաքական ազդեցություն երկրի հետագա քաղաքական իրավիճակի վրա։ Երևանում իշխանազրկելու են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը ճիշտ այնպես, ինչպես դա արել են Ալավերդի, Նոյեմբերյան և Տաթև համայնքներում։

«Ապրելու երկիր» կուսակցության նախագահը երևանցիներին առաջարկում է մայրաքաղաքի ավագանու առաջիկա ընտրությունները վերածել իշխանության անվստահության հանրաքվեի։

«Երևանցին պետք է արժանի արձագանք տա ներկայիս իշխանությունների կողմից մայրաքաղաքը զավթելու փորձերին։ Գործող ավագանին մինչև ապրիլի 25-ը պարտավոր է, համաձայն օրենսդրության, իր կազմից ընտրել Երևանի քաղաքապետ։ Երևանցու քվեի հետ կապ չունեցող, չընտրված, բայց դե ֆակտո քաղաքապետ Տիգրան Ավինյանի հնչեցրած խոսքերից պարզ է դառնում, որ այդպիսի մտադրություն չունեն։ Մարդ, որը նախաձեռնել է Երևանի «էկոցիդը», մտածում է, որ ինքն է դա որոշում։ Գործող իշխանությունը պարզապես վախենում է արտահերթ ընտրություն անցկացնելուց, որովհետև համոզված է` օրինական եղանակով անհնարին է իրենց վերարտադրությունը»,– ասել է Թանդիլյանը։ 

Կարինե Սիմոնյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular