ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սորոսականները նեղվել ոստիկանության հատուկ գործողությունից. Ովքե՞ր են կանգնած թմրանյութերի վաճառքի ետևում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Նախօրեին ոստիկանության քրոնիկոնում հայտնված մի տեղեկություն բավական ուշագրավ էր, սակայն պատշաճ ուշադրության չարժանացավ հանրային լայն շերտերի կողմից։

Ոստիկանության ծառայողները կարմիր բերետավորների խմբի հետ Կորյունի փողոցում գտնվող «Պոլիգրաֆ» ակումբում հատուկ գործողություն էին իրականացրել, բավական կոշտ ուժ կիրառել և մոտ 4 տասնյակ անձանց բերման ենթարկել Ոստիկանության Կենտրոնականի բաժին։ Բերման ենթարկվածների մեծ մասի մոտ հայտնաբերվել են տարբեր տեսակի թմրանյութեր, կասկածելի առարկաներ և սառը զենքեր։

Չափազանց ուշագրավ է, որ ոստիկանական այս գործողություններից հատկապես տվայտվել էին մի շարք հայտնի սորոսական կազմակերպություններ, ինչպես նաև սեռական փոքրամասնությունների իրավունքները պաշտպանող կառույցներ։ Թեև ոստիկանության հետ կապված լրատվամիջոցները բավական ուշագրավ մի ձևակերպում էին արել՝ հայտնելով թե բերման ենթարկվածների մեջ կան նաև հասարակությանը հայտնի անձանց բարեկամներ, սակայն որևէ անուն այդպես էլ չի նշվել։

Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ ոստիկանությանն ամենաբարձր մակարդակով հանձնարարվել է կոծկել այս գործը, բերման ենթարկվածներին ազատ արձակել, առգրավել թմրանյութը և հնարավորինս զերծ պահել տարբեր անձանց անունները հրապարակելուց։ Ակումբը միշտ էլ տխուր անուն է ունեցել, ըստ մամուլում շրջանառվող տեղեկությունների, տևական ժամանակ այնտեղ թմրանյութերի վաճառք է իրականացվել։

Որոշ տեղեկությունների համաձայն՝ այդ ակումբի մշտական այցելուներից մեկը կապ ունի ՀՀ վարչապետի ընտանիքի հետ և չի բացառվում, որ հենց կառավարությունից են ոստիկանությանը հանձնարարել՝ ծածկադմբոց անել։
Առաջիկայում թերևս վստահ ենք, որ տեղեկություննեը թաքցնել չի հաջողվի և բազմաթիվ հետաքրքիր անուններ կհայտնվեն հանրության «դատին»։

Փաշինյանական վարչախումբի պաշտոնավարման օրոք թմրանյութերի տարածումը Հայաստանում ահռելի չափերի է հասել, իսկ շատ դեպքերում թմրավաճառներին աջակցում են գործող իշխանությունների տարատեսակ ներակայացուցիչներ։ 

Արմեն Ավագյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular