ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանի բովանդակազուրկ ուղերձը. Թուրքիային էլ չի դատապարտում

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ցեղասպանության 108-րդ տարելիցին նվիրված բազմատեսակ և բազմաբովանդակ ուղերձների մեջ ամենադատարկ և բովանդակազուրկ ուղերձը ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանի ուղերձն էր։

Ընդսմին, Փաշինյանը որևէ բառ չի խոսել իր ուղերձում Թուրքիայի պատասխանատվության, հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման անհրաժեշտության մասին, փոխարենը շարունակել է խաղաղության դարաշրջան հաստատելու իր կոչերը։

Ավելին, Կառավարության պաշտոնական թվիթերյան էջը «Հայոց ցեղասպանության» փոխարեն կիրառել է «Մեծ եղեռն» եզրույթը՝ Փաշինյանի և այլ պաշտոնյաների հուշահամալիր այցը ներկայացնելիս։

Ի տարբերություն Փաշինյանի, նույնիսկ Միացյալ նահանգների նախագահ Ջո Բայդենի ուղերձում հստակ 1915 թվականի դեպքերը «ցեղասպանություն» է որակված։ Բնավ զարմանալի չէ, որ Թուրքիայի իշխանությունները իրենց ելույթներում և հայտարարություններում հակադարձում և զայրույթի խոսքեր են հղում, ոչ թե Փաշինյանին կամ Հայաստանի այլ ներկայացուցիչների, այլ հենց ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին։

Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն, օրինակ, հայտարարել է, թե քաղաքական դրդապատճառներով արված հայտարարությունները չեն կարող փոխել իրականությունը, իսկ Հայոց ցեղասպանության փաստի արձանագրումը պիտակավորել են որպես քաղաքական շառլատանների կողմից պատմությունը խեղաթյուրելու ևս մեկ փորձ։

Ցեղասպանագետ Սուրեն Մանուկյանը, օրինակ, կարծում է, թե թուրքիան ամենայն հավանականությամբ հայ-թուրքական հարաբերությունները կարգավորելու, սահմանը բացելու և բանակցությունները սահուն հունով անցկացնելու ցանկություն չունի, միևնույն ժամանակ Հայաստանի իշխանությունների դեմ դրել է Հայոց ցեղասպանության ճանաչումը կասեցնելու հարցը։

Երկու շաբաթ առաջ Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքքարը ժխտողական ելույթ է ունեցել թուրքական համալսարաններից մեկում և բաց հայտարարել, որ հայ-թուրքական հաշտեցումը կարող է հանգուցալուծվել միայն Հայաստանի կողմից՝ իր խոսքերով, սուտ և անհիմն պահանջներին վերջ տալու դեպքում։

Այս ամենը վկայում է, որ Թուրքիան չափազանց մտահոգված է Հայոց ցեղասպանության վերաբերյալ միջազգային հանրության դիրքորոշումներից և փորձում է Հայաստանում իր խամաճիկը դարձած Նիկոլ Փաշինյանի իշխանության միջոցով վերջ դնելՀայոց ցեղասպանության միջազգային կասեցմանը։

Թերևս, Հայաստանի և Թուրքիայի իշխանությունների օրակարգերը լիովին տարբերվում են հայ ժողովրդի և միջազգային հանրության օրակարգերից, ուստի օր առաջ անհրաժեշտ է ազատվել հենց Նիկոլ Փաշինյանից։

Սուրեն Ներսիսյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular