ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Երևանի ավագանու ընտրությունները կդնեն իշխանազրկման հիմքերը. Փաշինյանը գազազած է

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Երևանի քաղաքապետի ընտրությունները կարող են դառնալ գործող վարչախմբի իշխանազրկման առաջիկա հիմնական գործոններից մեկը, ուստի զարմանալի չէ, որ փաշինյանական վարչախումբն ամեն ինչ անում է այդ ընտրությունները կեղծելու և ամեն գնով իր թեկնածու Տիգրան Ավինյանին այդ պաշտոնին նշանակելու համար։

Օրեր առաջ Փաշինյանը հավաք է հրավիրել կուսակցության գրասենյակում և խստորեն նախազգուշացրել, որ առանց խնայելու պատժելու է յուրաքանչյուրին, ով կփորձի հանկարծ «խաղեր խաղալ» և քաղաքապետի ընտրություններում աշխատել կուսակցության թեկանծուի դեմ։ Այս նախազգուշացումը առաջին հերթին ուղղված է «Քաղպայմանագրի» որոշ ազդեցիկ դեմքերի և գործարարների, որոնք նույնիսկ չեն էլ թաքցնում Տիգրան Ավինյանի նկատմամբ իրենց հակակրանքը և մեծամասամբ մտադիր էլ չէին խառնվել ընտրություններին։

Մինչդեռ Փաշինյանը, հաշվի առնելով նախորդ ընտրությունների բոլոր արդյունքները և տվյալները, մեր աղբյուրի փոխանցմամբ՝ իր հետ թուղթ է բերել և հանձնարարություններ իջեցրել յուրաքանչյուրին, նշել, որ տարբեր կառույցներ, անձինք, նախկին իշխանության հետ կապված «տասովչիկներ», հին օլիգարխներ պարտավոր են յուրաքանչյուրը որոշակի քանակով ձայներ ապահովել։ Իր հանձնարարությունները տալուց հետո փաշինայնը նշել է, որ ցանկացածը ով նույնիսկ մեկ ձայն պակաս կբերի իր տված թվերից, լրջագույն խնդիրներ կունենա թե՛ հարկային մարմինների, և թե՛ իրավապահների հետ, իսկ կուսակցության ներսում լավ չաշխատած յուրաքանչյուր անձ պարզապես հեռացվելու է իր զբաղեցրած պաշտոնից և չի բացառվում, որ նրա դեմ քրեական գործեր հարուցվեն։

Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ Փաշինյանի այս նախազգուշացումը չափազանց կոշտ է եղել և հարուցել է հավաքի մասնակիցների դժգոհությունը։ Նրանք, սակայն, սովորույթի համաձայն որևէ կերպ չեն ընդդիմացել կուսակցության պարագլխի ապօրինի հրահանգներին և այժմ էլ ուղիներ են փնտրում կա՛մ ընդդիմության հետ պայմանավորվելու և անհրաժեշտության դեպքում Փաշինյանի իշխանությունից թռչելու, կա՛մ էլ, ինչն ավելի վատ է, պայմանավորվել թաղամասերի քրեական հեղինակությունների հետ՝ հնարավորինս շատ ձայներ բերելով։

Ոչ պակաս նյարդային է եղել նաև Ավինյանը, որն անձամբ իր նշանակած թաղապետերին փոխանցել է իր ակնկալիքները։

Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ Փաշինյանն առնվազն 60 % քվեի հանձնարարություն է տվել և այժմ ՔՊ-ում պարզապես չգիտեն, թե ինչ է լինելու իրենց վերջը։

Նառա Սիմոնյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular