ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Միացյալ Նահանգները պատրաստվում է մայիսին փաստաթուղթ պարտադրել Հայաստանին

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Միացյալ Նահանգները պատրաստվում է մայիսին առնվազն փաստաթուղթ ստորագրել տալ Հայաստանին և Ադրբեջանին, այժմ դետալներն են քննարկում։ Օրեր առաջ Հայաստան էր ժամանել ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Էրիկա Օլսոնը, որը Երևան և Բաքու այցերի ընթացքում հանդիպումներ էր ունեցել երկու երկրների ղեկավարների հետ։ Բոլոր հանդիպումների վերաբերյալ բացառապես պրոտոկոլային և սեղմ տեղեկություններ են տրվել, մինչդեռ, ըստ մեր աղբյուրների, Օլսոնի այցի ընթացքում կոնկրետ քայլեր են քննարկվել։
 
Վաշինգտոնը ցանկանում է մայիսին առնվազն արտգործնախարարների մակարդակով հանդիպում կազմակերպել իր տարածքում, որտեղ պարտադիր պետք է փաստաթուղթ ստորագրվի խաղաղության պայմանագրի շուրջ։ Թեպետ Երևանը պատրաստ է հենց հիմա էլ ստորագրել խաղաղության պայմանագիրը, սակայն Ադրբեջանը բնավ չի շտապում։ Ժամանակն աշխատում է Բաքվի օգտին, մետր առ մետր գրավում է ՀՀ ինքնիշխան տարածքը, իսկ Փաշինյանն էլ, անկախ ամենից, շտապում է։ Խնդիր կա նաև թուրքական ուղղությամբ. Փաշինյանին բոլոր երաշխիքները տվել է Թուրքիայի նախագահ Էրդողանը, իսկ նրա պարտությունը լրացուցիչ խնդիրներ է հարուցելու վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի համար։
 
ԱՄՆ-ն հասկանում է, որ հենց հիմա երկու երկրների ղեկավարների մակարդակով հանդիպում կազմակերպելն իրատեսական չէ, ուստի Վաշինգտոն են կանչելու Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներին, և նրանց փաստաթուղթ են տալու ստորագրելու՝ «Խաղաղության պայմանագրի վերաբերյալ ճանապարհային քարտեզ» անվանումով։ Դա խաղաղության պայմանագիր չէ, բայց և լղոզված ձևակերպումներով շրջանակային համաձայնագիր էլ չի լինելու, այլ հստակ քայլերի հաջորդականությունն արձանագրող փաստաթուղթ։ Այսկերպ ԱՄՆ-ը լիակատար իր ձեռքն է վերցնելու կարգավորման գործընթացը։
 
Էդմոն Մինասյան
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular