ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՀԱՊԿ առաքելություն տեղակայման Հայաստանի պատրաստակամությունը Փաշինյանի հերթական շահարկումն է

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ukraina.ru-ն գրում է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանը պատրաստ է ՀԱՊԿ առաքելություն տեղակայել Ադրբեջանի հետ սահմանին, սակայն այդ հարցի հետ կապված քննարկումները, ըստ նրա, դեռ շարունակվում են։ Երևանը ձգտում է ապահովել, որ այս առաքելությունն արդյունավետ լինի, ասել է Փաշինյանը։

Ռուս քաղաքագետ, Ռազմավարական մշակույթի հիմնադրամի փորձագետ Անդրեյ Արեշևը Ukraina.ru-ին տված հարցազրույցում ասել է, որ առայժմ, ըստ ամենայնի, խոսքը պարզ տեղեկատվական լցոնման մասին է։

«Այսօր մենք չգիտենք, թե արդյո՞ք իրական կառուցողական բանակցություններ են սկսվել այս հարցի շուրջ: Կարծում եմ, որ սա փորձառու լրագրող և մանիպուլյատոր Նիկոլ Վովաևիչի հերթական «բազմաքայլն» է, ով հիմա որոշել է շպրտել այն թեման, որը անձամբ էր մերժել էր ամիս առաջ Երևանում ՀԱՊԿ գագաթնաժողովի ժամանակ ընտրություն կատարելով ԵՄ դիտորդական առաքելության օգտին»,- ասել է Արեշևը։

«Եվ հիմա մենք տեսնում ենք հերթական սալտոն, այս սալտոը կարող է կապված լինել տարբեր ներքաղաքական դրդապատճառների, ինչպես նաև Փաշինյանի առայժմ Մոսկվայի և Բրյուսելի միջև մանևրելու ցանկության հետ ցանկության հետ»,- կարծիք է հայտնել քաղաքագետը։

Նրա կարծիքով, այս պահին քննարկման լուրջ թեմա չկա, քանի որ այդ հայտարարությունը պետք է հաստատվի իրական բանակցություններով հենց ՀԱՊԿ-ի և երկու երկրների արտգործնախարարությունների մակարդակով։ «Ռուսական կողմն ասել է, որ Մոսկվան պատրաստ է վերսկսել խորհրդակցությունները այս հարցի շուրջ, բայց հաշվի առնելով Բրյուսելի առաքելությունը, որն արդեն տեղակայված է շփման գծում, և որը լցված է բոլոր տեսակի հետախույզներով և այլ կասկածելի անձնավորություններով, ես չգիտեմ, թե ինչպես կարող են նման պայմաններում անգամ բանակցություններ տեղի ունենալ»,- ընդգծել է փորձագետը։

Պատասխանելով այն հարցին, թե ինչպես ՀԱՊԿ առաքելությունը, եթե այն տեղակայվի տարածաշրջանում, կկարողանա «յոլա գնալ» ԵՄ-ի այնտեղ գտնվող առաքելության հետ, Արեշևն ասել է, որ այս պահին դժվար է խոսել այդ մասին, և երկրորդ հերթին դար մասին խոսելը պարզապես վաղաժամ է: «Կարծում եմ, որ այդ հարցերը, այդ թվում տեխնիկականները, հաշվի կառնվեն, իհարկե, եթե խոսքը վերաբերում է այն համապատասխան համաձայնագրի նախապատրաստմանը կամ արդիականացմանը, որը արդեն առաջարկվել էր և որը մերժել էր Փաշինյանը»,- եզրափակել է քաղաքագետը։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular