ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իսլանդիայի ԱԳ նախարարը կոչ է արել վերականգնել Լաչինի միջանցքով տեղաշարժի ազատությունը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Իսլանդիայի արտաքին գործերի նախարար, Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի նախագահող Թորդիս Քոլբրուն Ռեյկֆյորդ Գիլֆադոթիրը իսլանդական նախագահության անունից ԵԽԽՎ գարնանային նստաշրջանին հանդես է եկել ուղերձով։ Այդ մասին տեղեկություն է տարածել ՀՀ արտաքին գործերի նախարարությունը՝ «Հայաստանը Եվրոպայի խորհրդում» ֆեյսբուքյան պաշտոնական էջով։

Հարցուպատասխանի ժամանակ Իսլանդիայի արտաքին գործերի նախարարն անդրադարձել է նաև Լեռնային Ղարաբաղին՝ նշելով, որ ընթացիկ հումանիտար իրավիճակն անհանգստության առիթ է։

Նախարար Թորդիս Քոլբրուն Ռեյկֆյորդ Գիլֆադոթիրը նշել է, որ Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժը պետք վերականգնվի՝ համաձայն Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կիրառած միջանկյալ միջոցների և Արդարադատության միջազգային դատարանի որոշմանը։

Տիկին Գիլֆադոթիրը վերահաստատել է հունվարի 19-ին Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի նախագահության անունից արված հայտարարությունը՝ կրկին կոչ անելով վերականգնել Լաչինի միջանցքով տեղաշարժի ազատությունը։

Նախարարը հիշատակել է հակամարտությունը խաղաղ ճանապարհով կարգավորելու Ադրբեջանի և Հայաստանի կողմից ստանձնած անդամակցության հանձնառությունը՝ կոչ անելով հավատարիմ մնալ այդ հանձնառությանը և հարցերը կարգավորել երկխոսության միջոցով։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular