ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ( 26 ապրիլ)
ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆՈՐՈՇ ՏՈՆԵՐ- Մտավոր սեփականության համաշխարհային օր, Ուկրաինա և Ռուսաստան՝ Ռադիացիոն վթարներից և աղետներից զոհվածների օր, Հայաստան՝ Սահմանապահի օր, Տանզանիա՝ Միավորման օր։
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
1858– ծնվել է 1913-16 թթ. Թուրքիայում ԱՄՆ-ի դեսպան Հենրի Մորգենթաունը, որը դատապարտել է Հայոց ցեղասպանությունը:
1860 –ծնվել է նշանավոր պատմաբան Լեոն։
1919- Մուստաֆա Քեմալը դիմել է Լենինին Թուրքիային ռազմական օգնություն ցուցաբերելու, դիվանագիտական հարաբերություններ հաստատելու և Կովկասում համատեղ գործողությունների ստրատեգիա կառուցելու խնդրանքով։
1921- Տաթևի համազանգեզուրյան երկրորդ համագումարում Ինքնավար Սյունիքը վերակազմվել է Լեռնահայաստան պետության։
2002-Թբիլիսի են մեկնել հայ բժիշկների երկու խումբ, որպեսի անհրաժեշտ օգնություն ցույց տան Վրաստանում տեղի ունեցած ուժեղ երկրաշարժից տուժածներին:
2004- Վայոց Ձորի մարզում տեղի է ունեցել «Հիդրոտեխնիկական կառուցվածքներ Որոտան գետի վրա» օբյեկտի հանդիսավոր բացման արարողության։
2007-Միացյալ Նահանգների Պետդեպարտամենտի զեկույցում փոփոխվել է Ղարաբաղին վերաբերող ձևակերպումը և վերականգնվել է սկզբնականը` «Հայաստանը շարունակում է Lեռնային Ղարաբաղի ադրբեջանական տարածքի և հարակից յոթ շրջանների օկուպացիան»:
2011- մայրաքաղաքի լրագրողական ակումբներից մեկում տեղի է ունեցել հրապարակախոս Տիգրան Պասկևիչյանի փաստավավերագրական «Հայաստանի կորսված գարունը» ֆիլմի շնորհանդեսը, որը պատմում է 2008 թվականի նախագահական ընտրությունների, նախընտրական շրջանի, ինչպես նաև ընտրություններին հաջորդած մարտի 1-ի ողբերգական իրադարձությունների մասին:
2012-Երևանի Վալերի Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի ուսանողները դասադուլ են հայտարարել՝ բողոքելով բուհի ռեկտոր Սուրեն Զոլյանին հեռացնելու մասին կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանի որոշման դեմ։
2014-Սերժ Սարգսյանի առաջարկով Ազգային ժողովի նախագահի պաշտոնում առաջադրվել է ՀՀԿ կուսակցության փոխնախագահ Գալուստ Սահակյանը
2015-System of Down աշխարհահռչակ ռոք խմբի վոկալիստ Սերժ Թանկյանը «Թայմ»-ում հրապարակված հոդվածով ներկայացրել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի մասին իր մտորումները։
2018- «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը կոչ է արել ցուցարարներին Երևանում բացել բոլոր փակ փողոցները։
2022- Երևանի Լեո-Պարոնյան-Պռոշյան փողոցների հատվածում Նիկոլ Փաշինյանի կառավարական ավտոշարասյան կողմից մահացու վթարի է ենթարկվել հղի կին:
ԱՇԽԱՐՀՈՒՄ
121-ծնվել է հռոմեական կայսր, փիլիսոփա Մարկ Ավրելիոսը։
1478-Ֆլորենցիայում Մեդիչիների ընտանիքի դեմ Պացցիայի դավադրության արդյունքում վիրավորվել է Լորենցո Մեդիչին և սպանվել է նրա եղբայր Ջուլիանոն։
1575-ծնվել է ֆրանսիայի թագուհի Մարիա Մեդիչին։
1607-Վիրջինիայի Հենրի հրվանդանում ափ են իջել Ամերիկայի առաջին անգլիացի վերաբնակիչները։
1795-Ռուսաստանին է միացվել Կուրլանդիան։
1812-ծնվել է գերմանացի գործարար, մետաղաձուլական և մեքենաշինական «Կրուպպ» կոնցեռնի հիմնադիր Ալֆրեդ Կրուպպը։
1828-Ռուսական կայսրությունը պատերազմ է հայտարարել օսմանյան կայսրությանը։
1920-հայտարարվել է Խորեզմի Ժողովրդական Սոցիալիստական Հանրապետության կազմավորումը։
1921-Լոնդոնի փողոցներում հայտնվել են առաջին ոստիկանական պարեկները մոտոցիկլներով։
1942-Չինաստանի Բենսենի հանքահորի վթարի արդյունքում զոհվել են մոտավորապես 1547 մարդ։
1954-ԽՍՀՄ-ի Գերագույն խորհուրդը հաստատել է Ղրիմի մարզի փոխանցումը Ռուսաստանի ՖԽՍՀ-ից ՈՒկրաինական ԽՍՀ-ին և համապատասխան փոփոխություններ է մտցրել ԽՍՀՄ սահմանադրությունում։
1966-տեղի է ունեցել ութ բալանոց Տաշքենդի ավերիչ երկրաշարժը։
1970-ծնվել է ամերիկացի մոդել և դիզայներ, ԱՄՆ-ի 45-րդ նախագահ Դոնալդ Թրամփի կինը՝ Մելանիա Փրամփը։
1976-վախճանվել է Խորհրդային Միության մարշալ, պաշտպանության նախարար Անդրեյ Գրեչկոն։
1986-տեղի է ունեցել վթար Չեռնոբիլի ատոմակայանում, որը հանդիսանում է մարդկության պատմության ամենախոշոր տեխնոգեն աղետներց մեկը։
1994-վթարվել է Ա-300 մարդատար ինքնաթիռը Նագոեում, զոհվել են 264 մարդ։
1999-Չեռնոբիլ անունով վիրուսը աշխարհով մեկ վնասել է ավելի քան կես միլիոն համակարգիչ։
Կ.Խաչիկյան