ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Տիգրան Ավինյանի եւ Խաչատուր Սուքիասյանի հարաբերությունները կրկին սրվել են

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Երևանի քաղաքապետի ընտրությունները մոտենալուն զուգահեռ կրկին սրվել են իշխանական պատագամավոր, օլիգարխ Խաչատուր Սուքիասյանի և քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանի հարաբերությունները։

Օրեր առաջ Փաշինյանը հավաք էր արել «Քաղպայմանագրում», փորձել իրար մոտեցնել ՔՊ-ում ձևավորված կլանների մոտեցումները, բացատրել, որ հարկավոր է ամեն գնով հաղթանակ տանել Երևանի քաղաքապետի ընտրություններում, ընդ որում նա չէր խորշել հանձնարարել այդ գործի համար օգտագործել կրիմինալը, կեղծիքները, ցանկացած միջոց իրականացնել, որպեսզի կարողանան Տիգրան Ավինյանին դարձնել Երևանի քաղաքապետ։

Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ թեև այդ հավաքի ժամանակ ՔՊ-ից որևէ հակադարձում չի հնչել, սակայն Խաչատուր Սուքիասյանը շարունակում է նույն կերպ պահել իրեն և չի կարողանում ներել Տիգրան Ավինյանի դեմարշը խորհրդարանական արտահերթ ընտրություններից առաջ։

Հիշեցնենք, Ավինյանը բաց տեքստով հայտարարել էր, թե դեմ է «Քաղպայմանագրի» ընտրական ցուցակում օլիգարխների ներառմանը և հրաժարվել էր դառնալ պատգամավորի թեկնածու։ Դրանից հետո Խաչատուր Սուքիասյանը իրեն չափազանց վիրավորված է զգում։

Այժմ էլ, մեր աղբյուրների փոխանցմամբ, Խաչատուր Սուքիասյանը ոչ միայն շարունակում է չաջակցել Ավինյանին, այլև նույնիսկ սեփական թեկնածու ունի, որի արշավն էլ մտադիր է իրականացնել։ Կենտրոնի նախկին թաղապետ Վիկտոր Մնացականյանը արդդեն հայտարարել է, թե առաջադրելու է իր թեկնածությունը, թեպետ չի նշել, թե որ քաղաքական ուժի ընտրական ցուցակով է մտադիր մասնակցել ընտրություններին։

Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ հենց Խաչատուր Սուքիասյանն է ամեն ինչ անում, Վիկտոր Մնացականյանին առաջ մղելու և Ավինյանի ձայները փոշիացնելու ուղղությամբ։

Սուրեն Կարապետյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular