ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կալանավորվել է Երևանի կայազորային հոսպիտալի պետը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Երևանի կայազորային հոսպիտալի պետ, փոխգնդապետ Երվանդ Հովհաննիսյանին մեղադրանք է ներկայացվել՝ կաշառք ստանալու հատկանիշներով։ Դատարանը բավարարել է Երվանդ Հովհաննիսյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ ՀԿԿ քննիչի միջնորդությունը։

Տեղեկությունը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հաստատեցին ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտեից։
«Քրեական վարույթի շրջանակներում կան նաև այլ մեղադրյալներ, սակայն նախաքննության շահերից ելնելով՝ այս պահին որևէ այլ տեղեկություն չենք կարող տալ»,- նշեցին ՀԿԿ-ից՝ հավելելով, որ դեպքի հանգամանքների վերաբերյալ առավել մանրամասն հաղորդագրություն առաջիկայում կտարածեն։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular