ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թուրքիան ՀՀ-ի առջևՀայոց ցեղասպանության ճանաչման հարցից հրաժարվելու պահանջ չի դրել. Ռուբեն Ռուբինյան. Sputnik Արմենիա

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Թուրքիան Հայաստանի առջև Հայոց ցեղասպանության ճանաչման հարցից հրաժարվելու պահանջ չի դրել։ Sputnik Արմենիայի գրավոր հարցմանն ի պատասխան այս մասին ասել է Ազգային ժողովի փոխխոսնակ, հայ–թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում Երևանի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը։

Ավելի վաղ ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիգեն Խաչատրյանը հայտարարել էր, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման բանակցային գործընթացում Երևանն Անկարայից չի պահանջել ճանաչել Ցեղասպանությունը և փոխհատուցում վճարել:

Հարցին, թե երբ ՀՀ–ն հայտարարում է Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերությունների հաստատման մասին` արդյոք Ցեղասպանության ճանաչումից հրաժարվելը նույնպես մտնում է դրա մեջ` Ռուբինյանը պատասխանել է.

«Առանց նախապայմանների հարաբերությունների հաստատումը նշանակում է այն, ինչ նշանակում է` հարաբերությունների հաստատում առանց որևէ նախապայմանի` որևէ կողմից, որևէ հարցում»։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular