ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՌԴ ՊՆ-ն հաստատեց՝ Լենցովը նշանակվել է ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատար

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

2023 թվականի ապրիլի 25-ին ՌԴ ԶՈւ ցամաքային զորքերի գլխավոր հրամանատարի տեղակալ, գեներալ-գնդապետ Լենցով Ա.Ի.-ն նշանակվել է ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատար։ Այս մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։

«Երեսուն դիտակետերում ռուս խաղաղապահները շուրջօրյա վերահսկում են իրավիճակը և հրադադարի ռեժիմի պահպանումը։ Անցած մեկ օրվա ընթացքում հրադադարի ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել։

Մարտակերտի, Մարտունու և Շուշիի շրջաններում պարեկություն է իրականացվել երեք երթուղիներով»,-ասվում է հաղորդագրության մեջ։

Նախկինում այդ պաշտոնը զբաղեցնում էր գեներալ-մայոր Անդրեյ Վոլկովը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular