ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բանակցություններին հայկական կողմը չի մասնակցում․ «Հրապարակ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Հրապարակ» թերթը գրում է. «Չնայած դեռեւս պաշտոնապես չեն հայտարարել, որ Արցախում ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատար Անդրեյ Վոլկովը պաշտոնանկ է արվել, եւ նրա փոխարեն նշանակվել է ՌԴ պաշտպանության նախարար Շոյգուի խորհրդական, 66-ամյա գեներալ գնդապետ Ալեքսանդր Լենցովը, սակայն վերջինս երկու օր է՝ արդեն Արցախում է։ Մեր աղբյուրներից տեղեկացանք, որ երեկվանից 3+2 ֆորմատով բանակցություններ են սկսվել՝ ռուսական կողմից երեք ներկայացուցչի՝ Վոլկովի, Լենցովի եւ ռուսական ՓՍԲ-ի ներկայացուցչի, մյուս կողմից` ադրբեջանցի երկու պաշտոնյայի մասնակցությամբ։

Հայկական կողմը բացակայում է: Արցախյան որոշ աղբյուրներ պնդում են, որ Լենցովը ժամանակավոր է եկել` այսպես ասած, աջակցելու: Եթե իրավիճակը կարգավորվի, կարող է վերադառնալ Մոսկվա, քանի որ ռուսական զինուժն այսօր նման մասնագետների պակաս ունի, եւ Ռուսաստանում նման մասնագետի ներկայության կարիքն այս շրջանում շատ մեծ է։ Բանակցությունների ընթացքում ռուսական կողմը փորձելու է հասնել նրան, որ ադրբեջանցիները հեռացնեն անցակետը, եւ միայն ռենտգեն-սկաներ սարքեր տեղադրվեն:

Այսինքն՝ ռուս խաղաղապահների անմիջական հսկողության ներքո ստուգվեն Արցախ մտնող բեռնատար մեքենաները, իսկ ադրբեջանական կողմը գործընթացին առցանց հետեւից»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular