ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մանե Թանդիլյանը պնդում է՝ Երևանը պետք է ունենա օրինական ճանապարհով ընտրված օրինական իշխանություն

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Այլևս պատվի հարց է՝ Երևանը պետք է ունենա օրինական ճանապարհով ընտրված օրինական իշխանություն։

Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը` նշելով, թե «Ապրելու երկիր» կուսակցությունը պահանջում է Երևանի ավագանու արտահերթ ընտրություններ։ Պահանջում է, որովհետև ստեղծված իրավիճակում օրենսդրությունն է այդպես նախատեսում։

«Երևանի քաղաքապետի հրաժարականից հետո արդեն 2 շաբաթն անցավ, բայց գործող ավագանին իր կազմից այդպես էլ չընտրեց նոր քաղաքապետ։ Այս իրավիճակում, ըստ օրենսդրական կարգավորումների, Կառավարությունը պետք է կրճատի ավագանու լիազորությունների ժամկետն ու, միաժամանակ, նշանակի ավագանու արտահերթ ընտրություններ։ Սակայն երևանցիների կողմից չընտրված, բայց Երևանի «ճակատագիրը» իր քվեին ծառայեցնող քաղաքապետի պաշտոնին հավակնողի խոսքից ու գործողությունների տրամաբանությունից արդեն ակնհայտ է, որ ակնհայտ փորձ է կատարվում շրջանցելու օրենսդրությունը՝ չկատարելով օրենքի պահանջը»,- նշել է Թանդիլյանը։

Նրա գնահատմամբ, արտահերթ ընտրությունները անձամբ Ավինյանին ու իր ուժին ձեռնտուն չեն՝ գահավիժող անվստահության և հիասթափության ֆոնին։ «Իրենք վախենում են արտահերթ ընտրություններ անցկացնելուց, քանի որ շատ լավ գիտեն, որ օրինական ժամկետում ընտրություններ անցկացնելու պարագայում երևանցին իրենց մերժելու է։ Այս մարդիկ ամեն ինչի ընդունակ են՝ թքած ունենալով օրենսդրության, մարդկանց պահանջների, իրավունքների վրա։ Պարոնայք, մոռանում եք «բումերանգի էֆեկտի» մասին, թողեք, որ վաղն էլ ձեզ օրենքով դատեն։ Ինչևէ, դեռ սպասում ենք Կառավարության խելամտությանն ու պահանջում, որ օրենքը վեր դասեն քաղաքական նպատակահարմարություններից, այլապես, ինչպես արդեն հայտարարել եմ, մեր հանդիպման վայրը դատարանն է լինելու։ Այլևս պատվի հարց է՝ Երևանը պետք է ունենա օրինական ճանապարհով ընտրված օրինական իշխանություն»,- նշել է «Ապրելու երկիր» կուսակցության նախագահը։

Սոնա Գալստյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular