ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արցախում ռուս խաղաղապահները նոր հրամանատար ունեն. Ի՞նչ կարող է անել Լենցովը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Արցախում ռուս խաղաղապահները նոր հրամանատար ունեն։ Գեներալ Ալեքսանդր Վոլկովին փոխարինել է գեներալ-գնդապետ Ալեքսանդր Լենցովը։ 2020 թվականի 44- օրյա պատերազմից հետո խաղաղապահ զորախումբն արդեն 4-րդ հրամանատարին է փոխում։ Առաջին հրամանատար Ռուստամ Մուրադովին հաջողվում էր բավականին լուրջ աշխատանք իրականացնել, ընդհուպ բազմաթիվ գերիների վերադարձնել Հայաստան, ինչպես նաև իր կոշտ դիրքորոշումների շնորհիվ կարողացել էր լուրջ հարգանք ձևակերպել թե՛ արցախցիների շրջանում և թե՛ ադրբեջանցիների մոտ։

Երկրորդ հրամանատարը գրեթե չպաշտոնավարեց, ընդամենը մի քանի օր անց նրան ստիպված եղան փոխարինելով Ալեքսանդր Վոլկովով։ Վերջինս գրեթե պարապուրդի էր մատնվել և այդպես էլ չկարողացավ ո՛չ Արցախում լուրջ հաջողությունների հասնել, ո՛չ էլ հարգանքի արժանանալ, իսկ նրա գլխավորությամբ ռուսական խաղաղապահ զորախումբի վախվորած գործողությունները հանգեցրեցին ամբողջ Ռուսաստանի նկատմաբ վստահության զգալի կորստին։ Լաչինի միջանցքում էլ վերջին դեպքը, երբ Ադրբեջանը նոր անցակետ է տեղադրել, դարձավ այն վերջին կաթիլը, որ Ռուսաստանը ստիպված եղավ հեռացնել Ալեքսանդր Վոլկովին։

Տևական ժամանակ լուրեր էին շրջանառվում, որ Վոլկովը միտումնավոր չի իրականացնում իր պարտականությունները և խոսում էին, որ նրան ուշ, թե շուտ հեռացնելու են։ Այժմ խաղաղապահ զորախմբի նոր հրամանատար է դարձել անձամբ Ռուսաստանի պաշտպանության նախարար Շոյգուի խորհրդականը, գեներալ-գնդապետ Ալեքսանդր Լենցովը, որը հայտնի է որպես ՌԴ պաշտպանության նախարարի ամենավստահելի անձանցից մեկը և երկար տարիներ աշխատել է նրա հետ։ Լենցովի նշանակումը բավականին մեծ հույսեր է արթնացրել Արցախում, կարծում են, թե նրան կհաջողվի լեզու գտնել թե՛ հայկական կողմի և թե ադրբեջանցիներ հետ։

Ի դեպ, Լենցովը Արցախ է գալիս չափազանց ծանր իրավիճակում։ Հայկական կողմը թե՛ Հայաստանի իշխանությունները և թե՛ Արցախը հստակ արձանագրել են, որ անցակետը պետք է ապամոնտաժվի և հեռացվի այդ տարածքից, իսկ ադրբեջանցիները չպետք է որևէ վերահսկողություն իրականացնեն ռուսական պատասխանատվության գոտում։ Փաշինյանական իշխանությունը վերջին օրերին մի քանի անգամ շեշտել է ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության հանգամանքը, ուստի և գեներալ-գնդապետին լուրջ փորձություն է սպասվում։ Եթե նա չկարողանա հեռացնել ադրբեջանական անցակետը, ապա պարզապես խայտառակ կերպով կտապալվի։

Լարիսա Ավագյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular