ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թուրքիայում ֆորս-մաժորը կարող է ծանր հետևանքներ ունենալ Հայաստանի վրա

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Թուրքիայում նախագահական և խորհրդարանական ընտրությունների նախօրեին տեղի ունեցող իրադարձությունները և դրանց արձագանքը հայ հասարակութան՝ հատկապես էքսպերտային շրջանակների կողմից, լուրջ մտահոգության տեղիք է տալիս։

Ըստ էության, Հայաստանում չեն էլ փորձում վերլուծել, թե ինչ հետևանքներ կարող է ունենալ Թուրքիայում իրավիճակի սրումը։ Հիշեցնենք՝ նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը նախօրեին առողջական խնդիրներ էր ունեցել ուղիղ եթերում հեռարձակվող հարցազրույցի մեկնարկից քիչ անց։ Նրա ինքնազգացողությունը այն աստիճան էր վատացել, որ եթերը դադարեցրել էին։ Միայն որոշ ժամանակ անց Էրդողանը վերադարձել և հայտնել էր մրսել է։ Արդեն երեկ տեղեկություն տարածվեց, որ Էրդողանը նախագահական ընտրություններից ընդամենը 18 օր առաջ գրեթե մեկ շաբաթով չեղարկելու է նախընտրական հանրահավաքները։ Թուրքական սոցիալական ցանցերն էլ պայթում էին Էրդողանի տարած սրտամկանի ինֆարկտի մասին լուրերով, նշում , թե նախագահին տեղափոխել են հիվանդանոց ծանր վիճակում։ 


Համացանցի հայկական սեգմենտը նման պայմաններում ոգևորություն էր ապրում՝ ուրախանալով էրդողանի ինքնազգացողության վատթարացումից, շատերն անգամ ձեռքերն էին շփում՝ հուսալով, թե Թուրքիայի նախագահն արդեն մահացել է։ Թերևս Էրդողանի մահը, պարտությունը, առողջական վատթարացումը Հայաստանում ամենաշատը կարող է մտահոգել միայն Նիկոլ Փաշինյանին, որը անձնական լուրջ պայմանավորվածություններ ունի Թուրքիայի նախագահի հետ։ Մնացած դեպքերում, որքան էլ պարադոքսալ հնչի, Հայաստանի համար ձեռնտու է հենց Էրդողանի պարտությունը։ Նոր իշխանությունները կարճաժամկետ կտրվածքով մինչև կարողանան ձևակերպել իրենց անելիքները նաև որոշակի կախվածոթյան մեջ են հայտնվելու Արևմուտքից, որն էլ առնվազն այս պահին չի ցանկանում իրավիճակի սրում Հարավային Կովկասում։ 


Միևնույն ժամանակ Էրդողանի հետ կատարված ցանկացած ֆորսմաժորային իրավիճակ կարող է քաոսի մատնել մեր հարևան խոշոր տերությանը, իսկ դա հղի է շատ լուրջ հետևանքներով հենց Հայաստանի համար, ընդհուպ մինչև նոր ռազմական սրում։

Բնավ չենք հորդորում մեր ընթերցողներին ձեռքերը խաչել և աղոթել Էրդողանի առողջության համար, առնվազն այս պահին Հայաստանին ձեռք է տալիս, որպեսզի Թուրքիայում ներքաղաքական կայունություն լինի, ընտրություններն անցնեն կազմակերպված և որևէ ֆորսմաժոր չլինի։

Նոնա Գուլքանյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular