ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Լուրջ ճաքեր է տալիս «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայաստանում քաղաքական իրադարձությունների կայծակնային զարգացմանը զուգահեռ լուրջ ճաքեր է տալիս «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը։ ՔՊ-ում սկսել են հասկանալ, որ իրենք լրջագույն խնդիրների առաջ են կանգնել, իսկ Երևանի քաղաքապետի ընտրություններում կրած պարտությունը լինելու է այլևս գործող իշխանության լիակատար պարտության սկիզբը։

Այն, որ փաշինյանական վարչախումբը նույնիսկ քրեական էլեմենտների և վարչական ռեսուրսների չարաշահման միջոցով գրեթե չի կարողանալու ապահովել Երևանի քաղաքապետի ընտրություններում իր թեկնածուի հաղթանակը, կասկած չի հարուցում, ընդդիմությունն էլ արդեն սկսել է բավականին ուշագրավ մարտավարություն որդեգրել, ինչևէ տևական ժամանակ չեն հայտարարելու, թե ով է լինելու իրենց թեկնածուն։մեր աղբյուրների փոխանցմամբ՝ ընդդիմադիր ուժերը մտադիր են առնվազն միավորվել և մեկ միասնական թեկնածու առաջադրել, իսկ եթե դա չհաջողվի մասնակցել մի քանի թևերով, հնարավորինս ձայներ պոկել իշխանությունից, թույլ չտալ, որպեսզի նա ապահովի 40% և ավելի ձայներ ավագանիում մեծամասնություն հավաքելու համար։

Ուստի գործող իշխանություններն ու նրանց թեկնածուն վերջին շրջանում գրեթե ամենօրյա ռեժիմով հանդիպում են Երևանի տարբեր համայնքների թաղային «տասովչիկների», քրեական հեղինակությունների, ձայն բերողների հետ՝ փորձելով նրանց միջոցով պայմանավորվել, երաշխիքներ են տալիս, որ ընտրություններում ՔՊ-ի հաղթանակի դեպքում այդ կասկածելի անձինք լուրջ արտոնություններ կստանան,ընդհուպ շինարարկան թույլտվություններ և այլն։

Այս օրերին շինթույլտվությունները կասեցված են և խոստացել են դրանց անդրադառնալ միայն, եթե կոնկրետ անձինք, կոնկրետ աշխատանքի կիրականացնեն և բավարար թվով ձայներ բերել։

«Տասովչիկների» ինստիտուտը ևս հասկանում է, որ կարող է լրջագույն խնդիրների բախվել ՔՊ-ի պարտության դեպքում, ուստի իրենք էլ չեն շտապում և մեծ հավանականությամբ «Քաղպայմանագիրը» լուրջ պարտություն է կրելու ավագանու առաջիկա ընտրություններում։

Նորայր Ղազարյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular