Ադրբեջանի հատուկ ծառայությունները ձերբակալել են մոտ 20 մարդու, ովքեր կասկածվում են իրանական հետախուզության հետ համագործակցության մեջ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆTopwar.ru–ն գրում է, որ Ադրբեջանի տարածքում ևս մոտ 20 մարդ է ձերբակալվել, որոնք կասկածվում են Իրանի Իսլամական Հանրապետության հետախուզական կառույցների հետ համագործակցելու մեջ։ Այդ մասին հայտնել են ադրբեջանական լրատվամիջոցները։
Ադրբեջանական լրատվամիջոցների պաշտոնական վարկածի համաձայն հանրապետական ներքին գործերի նախարարությունը օպերատիվ միջոցառումներ է ձեռնարկում իրանցի գործակալներին հայտնաբերելու ուղղությամբ։ Ձերբակալվածները, ըստ Ադրբեջանի ՆԳՆ ներկայացուցիչների, քարոզել են իրանական ռեժիմը, կոչ են արել տապալել աշխարհիկ պետությունը և երկրում ստեղծել «Քարիմի պետություն»։ Բացի այդ, ձերբակալվածներին մեղադրանք է առաջադրվել արգելված նյութերի ապօրինի շրջանառության մեջ։
Հարկ է նշել, որ Ադրբեջանի և Իրանի հարաբերությունները ներկայումս հեռու են իդեալական լինելուց։ Դա պայմանավորված է այդ հարեւևան երկրների մի շարք հակասություններով։
Նախ, Իրանում հրատապ խնդիր կա այսպես կոչված «Հարավային Ադրբեջան» անվանմամբ, և Թեհրանը մտավախություն ունի, որ Բաքուն կարող է երկրում անջատողական տրամադրություններ առաջացնել։ Երկրորդ հերթին Իրանը սերտորեն համագործակցում է Հայաստանի, իսկ Ադրբեջանը Իսրայելի հետ, և այդ ամենը երկուստեք գրգռիչ է երկու կողմերի համար։
Թեհրանը կասկածում է, որ ԱՄՆ-ը և Իսրայելը կարող են օգտագործել Ադրբեջանի տարածքը իրանական պետության դեմ ուղղված դիվերսիոն գործողությունների համար։ Իր հերթին, Ադրբեջանն ունի մտավախություն, որ Իրանը կարող է փորձել փոխել հանրապետության քաղաքական համակարգը Վաշինգտոնի և Թել Ավիվի հետ Բաքվի համագործակցության խորացման առկա վտանգներից պաշտպանվելու համար։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը