ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ճարտարի բնակիչը հայտնվել էր թշնամու տարածքում, ապա խաղաղապահների միջնորդությամբ հանձնվել Արցախին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ԱՀ Մարտունու շրջանի Ճարտար քաղաքի բնակիչ Թ. Ղ.-ն 2023թ. հունվարի 1-ին, ժամը 11:00-ի սահմաններում, Ճարտար քաղաքի ներքևի հատվածով՝ «Վեյսալու» կոչվող տեղամասով, առանց սահմանված փաստաթղթերի և առանց պատշաճ թույլտվության հատել է Արցախի Հանրապետության պետական պահպանվող սահմանը, հայտնվել Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի և հատուկ ծառայություների զինծառայողների վերահսկողության տակ գտնվող տարածքներում, որից հետ ռուս խաղաղապահների միջնորդությամբ, 2023թ. հունվարի 08-ին հանձնվել է Արցախի Հանրապետությանը: Այդ մասին հայտնում են Արցախի դատախազությունից։

Փաստի առթիվ ԱՀ քրեական օրենսգրքի 350-րդ հոդվածի 1-ին մասով (Պետական սահմանն ապօրինի հատելը) հարուցվել է քրեական գործ,  Թ.Ղ.-ն ներգրավվել է որպես մեղադրյալ: Բազմակողմանի, լրիվ ու օբյեկտիվ նախաքննության արդյունքներով կազմված մեղադրական եզրակացությամբ քրեական գործը 25.04.2023թ. ուղարկվել է ԱՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան՝ ըստ էության քննելու համար:

Գործի մինչդատական քրեական վարույթի օրինականության նկատմամբ հսկողությունը և դատավարական ղեկավարումն իրականացրել է Մարտունու շրջանի դատախազությունը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular