ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բայրամովը հայտարարել է, թե Հայաստանը մերժել է Լաչինի ճանապարհի զուգահեռ վերահսկողության առաջարկը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանը մերժել է Լաչինի ճանապարհի զուգահեռ վերահսկողության առաջարկը»։ Այսպիսի հայտարարություն է արել Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը Ֆրանսիայի ԱԳ նախարար Կատրին Կոլոննայի հետ մամուլի ասուլիսում, գրում է APA-ն:

«Նախագահի կողմից արվում են ադրբեջանական կողմի բազմաթիվ առաջարկներ, որոնցից մեկը Լաչինի ճանապարհին թափանցիկ ռեժիմ ապահովելն է, սակայն հայկական կողմը մերժել է զուգահեռ վերահսկողության առաջարկը։ Այսպիսով, Լաչինի վրա թափանցիկ վերահսկողություն ապահովելու համար ապրիլի 23-ին ադրբեջանական կողմը ձեռնարկել է համապատասխան քայլեր։ Համաձայն հայտարարության՝ Լաչինի ճանապարհը կարող է շահագործվել 3 ուղղություններով՝ քաղաքացիների, բեռների և տրանսպորտային միջոցների համար»,- ասել է  Բայրամովը։

Ինչպես հայտնի է, Ադրբեջանը ապրիլի 23-ին անցակետ է տեղադրել Լաչինի միջանցքում՝ Հակարիի կամրջի վրա, ինչի մասին ռուս խաղաղապահների հրամանատարությունն ու ռուս-թուրքական մոնիտորինգի կենտրոնը տեղեկացված են։   

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular