ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռուսաստանը միշտ պատրաստ է բարեկամաբար աջակցել Թուրքիային. Պուտին

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ռուսաստանը միշտ պատրաստ է բարեկամական աջակցության ձեռք մեկնել Թուրքիային, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։

«Մենք միշտ պատրաստ ենք բարեկամական աջակցության ձեռք մեկնել մեր թուրք գործընկերներին»,- ասել է Պուտինը ռուսական արտադրության միջուկային վառելիքը էներգաբլոկ մատակարարելու ժամանակ։

Ռուսաստանի ղեկավարն ավելի վաղ նշել էր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մեծ դերը միջուկային ծրագրի իրականացման գործում։
«Եթե չլիներ այնպիսի նախագահ, ինչպիսին Էրդողանն է, դժվար կլիներ խոսել հաջողության մասին»,- ասել է Պուտինը՝ ընդգծելով, որ Թուրքիայի ղեկավարը գիտի, թե ինչպես պետք է նպատակներ դնել և «վճռականորեն գնալ դեպի դրանք»։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular