Թուրքիայում կրկին երկրաշարժ է գրանցվել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրքիայում 4,3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել։ Այս մասին հայտնում են թուրքական լրատվամիջոցները։
Սստորերկրյա ցնցումները գրանցվել են Սիվաս նահանգում: Երկրաշարժի օջախը գտնվել է 7 կմ խորության վրա։
Թուրքիայում փետրվարի 6-ին տեղի ունեցած ավերիչ երկրաշարժերից հետո, որոնք 50 հազարից ավելի մարդու կյանք խլեցին, ԱՄՆ-ի Հարավային Կալիֆոռնիայի համալսարանի երկրաֆիզիկոսները, երկրաշարժի գոտում օգտագործելով հեռավար ստուգման մեթոդը, հանգել են նոր երկրաշարժի հավանականությանը։