ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


55-ամյա կինը հայտնել է, որ 28-ամյա տավուշեցին բռնաբարել է իրեն, հափշտակել զարդերը, հայտարարել, թե ադրբեջանցի է

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Այսօր՝ ապրիլի 28-ին, ժամը 06։15-ի սահմաններում Տավուշի մարզի գյուղերից մեկի բնակիչ 55-ամյա կինը ահազանգել է Ոստիկանության Նոյեմբերյանի բաժին և հայտնել, որ իրեն անհայտ անձը գաղտնի մտել է իր տուն իր հետ հայերեն խոսելով ասել, թե ինքը թուրք է։ 

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, նշված հասցե են ժամանել Ոստիկանության աշխատակիցները:

Արդեն տեղում տանտիրուհին ոստիկաններին հայտնել է, որ ժամը 04։00-ի սահմաններում անծանոթ տղամարդը մտել է իր տուն, իր կամքին հակառակ սեռական հարաբերություններ է ունեցել իր հետ, ապա ձեռքերով հարվածել իր մարմնի տարբեր մասերին և իրենից գողացել  1-ական ոսկյա և արծաթյա մատանիներ, 1 զույգ ոսկյա ականջօղեր, ապա հայերեն ասել, որ ինքը հայ չէ, ադրբեջանցի է և, որ կատարվածի մասին պետք է լռի ու աղմուկ չբարձրացնի, ապա դիմել է փախուստի։ 

Ահազանգով ժամանել է նաև Հայաստանի քննչական կոմիտեի խումբը, փորձաքրեագետները։

Ոստիկանները տաք հետքերով, նշված հանցագործություն կատարելու կասկածանքով հայտնաբերել ու Ոստիկանության Նոյեմբերյանի բաժին են տեղափոխել Տավուշի մարզի բնակիչ 28-ամյա Արտյոմ Ղ․-ին։

Վերջինս փաստերի ճնշման տակ ոչ միայն խոստովանել է իր կողմից կատարված քստմնելի  արարքը, այլև նրա մոտ հայտնաբերվել են տուժողից գողացված զարդերը։

Արտյոմ Ղ․-ն Ոստիկանության Նոյեմբերյանի բաժնից ներկայացվել է Հայաստանի քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Նոյեմբերյանի քննչական բաժին։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular