ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է ՀԱՊԿ շրջանակներում դաշնակցային հարաբերությունները խաթարելուն ուղղված Արևմուտքի աշխատանքի մասին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Արեւմտյան երկրները համակարգված աշխատանք են տանում, որի նպատակն է խարխլել դաշնակցային հարաբերությունները Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) շրջանակներում։ Այդ մասին ուրբաթ օրը հայտարարել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը կազմակերպության Միացյալ շտաբի 20-ամյակին նվիրված միջոցառմանը։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը։

«ՀԱՊԿ-ն այսօր առանցքային դեր է խաղում տարածաշրջանային կայունության պահպանման գործում: Մեր կազմակերպության զարգացման վեկտորը մեծապես պայմանավորված է աշխարհում տիրող բարդ իրավիճակով։ Եվրասիական տարածաշրջանում համաշխարհային մասշտաբով սպառնալիքների և վտանգների շրջանակը չի նվազում»,- ասել է նա: «Իսկական պատժամիջոցներ և տեղեկատվական պատերազմ է սանձազերծվել Ռուսաստանի դեմ: Թշնամիները նման կուրս են վարում նաև մեր եղբայրական Բելառուսի դեմ: Արևմտյան երկրները համակարգված աշխատանք են տանում` ուղղված մեր դաշնակցային հարաբերությունները խաթարելուն»:

«Վստահ եմ, որ աճող մարտահրավերների պայմաններում բազմամյա միասնությունը և ընդհանուր նպատակներին ձգտելը, իսկ դա խաղաղության ամրապնդումն է, միջազգային և տարածաշրջանային կայունությունը, մեր երկրների անկախության և ինքնիշխանության պաշտպանությունը, միայն պետք է ամրապնդվեն», - ասել է դիվանագետը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular