ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Էրդողանն ստացել է հացահատիկի գործարքի վերաբերյալ ՄԱԿ-ի «ճանապարհային քարտեզը»․ Չավուշօղլու

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Թուրքիայի արտաքին գործերի նախարարության ղեկավար Մևլութ Չավուշօղլուն ասել է, որ նախագահ Թայիփ Էրդողանը ՄԱԿ-ից ստացել է «ճանապարհային քարտեզ» «հացահատիկի գործարքի» վերաբերյալ, որը ենթադրում է համագործակցություն Թուրքիայի հետ՝ ռուսական գյուղմթերքի դիմաց վճարելու համար։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն։

«Գլխավոր քարտուղարը (ՄԱԿ, Գուտերեշը) հանդես է եկել «ճանապարհային քարտեզի» («հացահատիկի գործարքը» երկարաձգելու) նախաձեռնությամբ, այն ուղարկվել է Ռուսաստան և Ուկրաինա։ Նմանատիպ նամակ «ճանապարհային քարտեզով» ստացել է պարոն նախագահը (Թայիփ Էրդողան): Ճանապարհային քարտեզը ենթադրում է «հացահատիկի գործարքի» երկարաձգման տարբեր առաջարկներ, այդ թվում՝ Օդեսայի նավահանգստից ռուսական ամոնիակի արտահանումը և Թուրքիայի հետ համագործակցությունը վճարումների (ռուսական գյուղատնտեսական ապրանքների համար) հարցում»,- ասել է Չավուշօղլուն։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular