ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Աշխարհն անցնում է աշակերտներին ԱԹՍ սովորեցնելուն, Հայաստանում՝ արգելափակում են հաջողված ծրագիրը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը անօդաչու ավիացիոն համակարգերի զարգացմանը նվիրված խորհրդակցության ժամանակ հայտարարել է, թե անօդաչուների կառավարման կուրսեր պետք է ներդնել կրթական ծրագրերում, այդ թվում՝ դպրոցներում։

ՌԴ նախագահի խոսքով, դա կարևոր է ոչ միան ռազմական տեսանկյունից, այլև երկրի տնտեսական զարգացման համար, ԱԹՍ-ները կարող են օգտագործել գյուղատնտեսները, շինարարները, էներգետիկներն ու տրանսպորտի ոլորտի աշխատողները։ «Լիովին աջակցում եմ մեր ընկերությունների առաջարկը, որ դեռ դպրոցից երեխաները պետք է սովորեն կառավարել, հավաքել կամ մշակել անօդաչուներ»,- ասել է Ռուսաստանի նախագահը՝ ընդգծելով ոլորտի հեռանկարայնությունը երկրի համար, իսկ ներդրումների ծավալը գնահատվել է 1 տրիլիոն ռուբլի։ Այն, ինչ առաջարկում են ՌԴ-ում, փորձում ձևակերպել և իրականացնել այլ երկրներում, նաև Արևմուտքում, վաղուց արդեն հաջողված մոդել է Հայաստանում։

Երկար տարիներ «Արմաթ» ինժեներական լաբորատորիաները զգալի աշխատանք են կատարում աշակերտների շրջանում ռոբոտների մշակման ու կառավարման ուղղությամբ, իսկ ԱԹՍ-ն առանձին ծրագիր է։ «Արմաթ-ԱԹՍ» ծրագրով աշակերտներին սովորեցնում են ոչ միայն անօդաչուներ վարել, այլ, ինչն ամենակարևորն է, մշակել, ստեղծել, ծրագրավորել ԱԹՍ-ներ։ Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունն այդ ուղղությամբ անգնահատելի աշխատանք է կատարել և կատարում։ Հայկական փորձն օգտագործում են նաև արտերկրում, չի բացառվում, որ ռուսները ևս օգտագործեն հայկական փորձը՝ սեփական երկրում տեղայնացնելով։

ԱԹՍ-ների զարգացումն ու կիրառումը տարբեր ոլորտներում ռազմավարական նշանակություն ունի, ուստի զարմանալի չէ դրա նկամաբ հետաքրքրվածությունը ողջ աշխարհում։

Փոխարենը, Հայաստանում գործող իշխանություններն ամեն ինչ անում են ծրագիրն արգելափակելու ուղղությամբ, հաճախ կտրում կամ կրաճտում ֆինանսավորումը, օրենսդրական և վարչական խոչընդոտներ հարուցում։ Փաշինյանական վարչախմբին երկրի մարտունակություն և պաշտպանունակություն պետք չէ, և բնավ էլ զարմանալի չեն այս քայլերը՝ ընդդեմ հաջողված ծրագրի։ 

Աննա Նադոյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular