ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Ծեծված, բայց հպարտ» քաղաքացու օրը. Փաշինյանը կրկին հիշել է նախկիններին

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հինգ տարում հնարավոր ամեն բան ձախողած, Արցախը Ադրբեջանին նվիրած ու հազարավոր հայ երիտասարդների կյանք խլած վարչախումբն այսօր նշում է «Քաղաքացու տոնը», օր, որ հենց ինքն է հորինել, պարտադրել ՀՀ բնակչությանը, և անամոթաբար ձախողումների մեղքը բարդում է նախկինների, զինվորականների, ընդդիմության վրա։ Վարչապետի պաշտոնը զբաղեցրած անձի համար այս ամոթալի օրը ևս մեկ առիթ էր իր կեղծ ու վտանգավոր նարատիվներն առաջ մղելու համար։ Այսպես կոչված ուղերձում Փաշինյանն ասել է. «Մեր ընդդիմախոսներն ասում են՝ թող չունենայինք ժողովրդավարություն, բայց չունենայինք նաև այն աղետալի ձախողումները, որ ունեցանք, մասնավորապես, 44-օրյա պատերազմում և դրանից հետո: Բայց գոնե այսօր պիտի համարձակություն ունենամ ասելու. այդ աղետները վրա հասան երկար տարիներ ժողովրդավարություն, օրինականություն, քաղաքացիական ազատ բանավեճ չունենալու հետևանքով, այն տաբուների, կաղապարների և «ճշմարտությունների» պատճառով, որոնք ստեղծվել էին բարեհունչ վերնագրերի ներքո, բայց ո՛չ հանուն պետականության: Մենք ժամանակին չկարողացանք հաղթահարել այդ տաբուներն ու կաղապարները և դա էր, թերևս, մեր մեծագույն ձախողումը»: Կորցնելով ամոթի ու չափի վերջին նշույլները՝ Փաշինյանը հայտարարել է, թե «այդ տաբուների գործադրմամբ այսօր էլ փորձ է արվում թույլ չտալ քաղաքական, քաղաքացիական և քաղաքագիտական մտքի զարգացումը, բայց ապագայի առաջ մեր ունեցած պատասխանատվությունը պիտի պարտադրի մեզ ասել՝ Հայրենիքը պետությունն է, որը պիտի լինի կոնկրետ, սերը Հայրենիքի նկատմամբ օրինապահությունն է, քաղաքացիությունն ինքնություն է, անվտանգության երաշխավորը խաղաղությունն է և այս հենասյուների վրա պիտի կառուցվի Ապագան»:

Ավելին, նա պնդում է, թե Հայաստանի Հանրապետության քաղաքացին «պիտի՛ և պարտավոր է լինել հպարտ, որովհետև այսպե՛ս դիմակայել դարակազմիկ մարտահրավերներին՝ երկիրն ու տնտեսությունը զարգացնելով, ժողովրդավարության էությանն ու արժեքներին չդավաճանելով՝ հպարտության իրական աղբյուրն է»: Թերևս, ավելացնելու ոչինչ չկա, նույնիսկ ամենակոշտ հայհոյանքը չի կարող արտահայտել ողջամիտ մարդու ողջ զզվանքը Նիկոլ Փաշինյանի ու նրա թիմի նկատմամբ։ Իսկ նրանց ընտրողները կարող են հպարտ լինել՝ ՀՀ պետականությանը իրենց իսկ հասցրած վնասի համար։

Լուսինե Մանուկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular