ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Կարինե Գևորգյանը հետաքրքիր երևույթի մասին. Իրան-Թուրքիա-Ադրբեջան եռանկյունին»

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Tsargrad.tv-ն գրում է, որ քաղաքագետ, արևելագետ Կարինե Գևորգյանը tsargrad.tv-ի հետ զրույցում խոսել է աշխարհաքաղաքականության մեջ ներկայումս տեղի ունեցող մի հետաքրքիր երևույթի մասին: Նա հորդորել է ուշադրություն դարձնել Իրան-Թուրքիա-Ադրբեջան եռանկյունու վրա։


Արևելագետը նշել է, որ Իրանին զայրացնում են տարածքային և ինքնիշխան դասավորությունները փոխելու ցանկացած փորձեր։ Եվ դա կապված է Հայաստանի հետ։ Թեհրանը բազմիցս է հայտարարել, որ թույլ չի տա Ադրբեջանին փոխել տարածքների կարգավիճակը և ստեղծել որևէ արտատարածքային միջանցք։


«Այսպես են ասում՝ դա պատերազմ է մեր դեմ։ Կոենկրետ այս դեպքում ամբողջ պատմությունը սինխրոնացված է։ Իսրայելը Ադրբեջանի կողմն է: Այդ սցենարում ամենահետաքրքիրն այն է, որ ընտրությունների նախաշեմին Թուրքիան և ընդհանրապես Թուրքիայի ղեկավարությունը բավականին սթափ են գնահատում ռիսկերը և փորձում են ամեն ինչ անել, որպեսզի Թուրքիան չներքաշվի նման գործընթացի մեջ»,- պարզաբանել է Գևորգյանը: 


Թուրքիայում ընտրությունները նշանակված են մայիսի 14-ին։ ԱՄՆ-ն այժմ աջակցում է թուրքական ընդդիմությանը: Տեսանելի է, որ ներկայիս նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը բացարձակապես ոչ մի ոգևորություն չի ցուցաբերում Բաքվի հակաիրանական դեմարշների նկատմամբ։


«Ինչպես ես եմ հասկանում հույս չկա, որ Թուրքիան կաջակցի Ադրբեջանին Իրանի դեմ պատերազմում, ինչպես դա եղավ 2020 թվականին Ղարաբաղում պատերազմի ժամանակ։ Թուրքիայի ղեկավարությունն ամեն կերպ ընդգծում է իր լոյալությունը Իրանի նկատմամբ։ Դա հետաքրքիր երևույթ է»,- ամփոփել է արևելագետը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular