ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանն այս տարի նախատեսում է սեփական արբանյակ ուղարկել տիեզերք SpaceX հրթիռով

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Naked-science.ru-ն գրում է, որ հայկական ոչ առևտրային «Bazoomq» տիեզերական հետազոտությունների լաբորատորիան մշակում և ստեղծում է առաջին հայկական արբանյակը՝ «Hayasat-1»-ը։ Այն նախատեսվում է տիեզերք ուղարկել SpaceX հրթիռով արդեն 2023 թվականին։


«Bazoomq» լաբորատորիան հիմնադրվել է 2020 թվականին «Հայկական օդատիեզերական ընկերություն AYAS» հասարակական կազմակերպության մի քանի անդամների կողմից։ Իր գործունեության մի քանի տարվա ընթացքում «Bazoomq»-ը արձակել է հատուկ օդապարիկ 30 կիլոմետր բարձրությունից Հայաստանը նկարահանելու համար, Հայաստանի չորս դպրոցներում բացել է հրթիռների մոդելավորման լաբորատորիաներ և հնդկական հրթիռով հայ դպրոցականների մշակած օգտակար բեռ (CubeSat արբանյակ) ուղարկել է դեպի տիեզերք: 

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular