ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանի մարզային այցերն այնքան էլ հարթ չեն ընթանում

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը ամեն շաբաթ օրն անցկացնում է որևէ մարզ այցելելով։ Անցած շաբաթ ևս նա այցելել է Տավուշի մարզ, եղել Նոյեմբերյան քաղաքում և հարակից գյուղերում, ինչպես նաև այցելել Իջևան, Դիլիջան և այլ համայնքներ, ծանոթացել սուբվենցիոն ծրագրով և պետական ֆինանսավորմամբ իրականացվող աշխատանքներին։

Նրա այս ամենշաբաթյա այցերը բավականին ուշագրավ եզրահանգումների տեղիք են տալիս։ Ըստ էության, դա ոչ թե պետական միջոցների ծախսման արդյունավետությունը ստուգելու, այլ ավելի շուտ անձամբ մարզերի բնակիչներին հանդիպելու, նրանց մոտ քարոզարշավ իրականացնելու, ինչպես նաև տրամադրությունները շոշափելու միջոց։ Բանն այն է, որ Նիկոլ Փաշինյանը վաղուց այլևս չի հավատում, ո՛չ «Քաղաքացիական պայմանագրի» ներկայացուցիչներին և ո՛չ էլ պետական գրատեսչություններին, կարծում է, որ իրեն սխալ տեղեկություններ են փոխանցում անձամբ իր կառավարման վերաբերյալ հանրության ունեցած տրամադրութունների մասին, ուստի և փորձում է տեղում լինել, շոշափել մարդկանց զարկերակը։

Անկախ ամեն ինչից, սա չափազանց արդյունավետ միջոց է և այս օրինակը պետք է վարակիչ լինի հատկապես հայաստանյան ընդդիմության համար, եթե ցանկանում են իշխանազրկել Նիկոլ Փաշինյանին։ Ինքը՝ Փաշինյանը, թեև պարբերաբար ստանում է սոցհարցումների մասին տվյալները, սակայն գիտակցում է, թե իր կուսակցության ներսում կա բավականին լուրջ սաբոտաժ, կամ էլ իրեն փորձում են «խնայել» և բոլոր տեղեկությունները չհայտնել, և փորձում է տեղում շոշափել հանրության զարկերակը։ Մյուս կողմից , ՔՊ մեր աղբյուրի փոխանցմամբ, այցերն այնքան էլ հարթ չեն ընթանում։

Սովորաբար հանդիպումներին կազմակերպված բերում են պետական ծառայողների, ուսուցիչների, մարդկանց, որոնք իշխանության հանդեպ համեմատաբար լոյալ են և այդ կերպ փորձում են սվաղել հանրության իրական տրամադրությունները Նիկոլ Փաշինյանի նկատմամբ։ Արևմուտքը վերջնականապես Ռուսաստանի ձեռքից խլում է ղարաբաղյան կարգավորման գործը:

Նունե  Պողոսյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular