ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ճարճակիս գյուղում առատ ձյուն է գալիս. Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Արագածոտնի մարզի Ճարճակիս գյուղում ձյուն է գալիս։ Տեղեկությունը հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։ Նա ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել, որում երևում է, թե ինչպես է առատ ձյունը ծածկում գետինն ու տները։

Նրա էջի հետևորդներն էլ մեկնաբանություններում գրել են, որ ձյուն է գալիս նաև Գեղարդում, Ապարանում, Սպիտակում։

Մի քանիսը հիացել են ձյան գեղեցկությամբ, մյուսները` կատակել։

«Ո՞վ ունի մեր հնարավորությունը. կուզենք` «շուբ» կհագնենք, օրվա կեսից էլ` շորտիկ։ Սուրենյանց, պատասխան ես տալու։ Կարելի ա գնալ Սևան, լողանալ, հետո գնալ Ճարճակիս` «լիժա» քշելու»,– գրել են նրանք։

Հիշեցնենք` Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնն ավելի վաղ հայտնել էր, որ մայիսի 1-3-ը Հայաստանի շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular