ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կարասև. Զելենսկին կարող է գնալ պատերազմում պարտված Փաշինյանի ճանապարհով

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Politnavigator.net-ը գրում է, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կարող է հաշտվել կորցրած տարածքները վերադարձնելու անհնարինության հետ և հետևել իր հայ գործընկերոջ՝ հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի օրինակին, ով ձախողվեց ղարաբաղյան երկրորդ պատերազմի ժամանակ, սակայն ընտրվեց ևս մեկ ժամկետով։ Այդ մասին «Այո, այդպես է» թոք-շոուի եթերում հայտարարել է ուկրաինացի քաղաքագետ Վադիմ Կարասևը։

Կարասևի խոսքով Զելենսկին կարող է իր հաղթանակը համարել այն, որ չնայած տարածքների կորստին, Ուկրաինայի անկախությունը պահպանվեց, և Ռուսաստանը չկարողացավ հասնել իր բոլոր նպատակներին, ինչը նշանակում է, որ «Դավիթը հաղթեց Գոլիաֆին»։

«Ո՞րն է երկընտրանքը՝ կա՛մ գնալ Փաշինյանի ճանապարհով, վերընտրվել, ձեռք բերել նոր վստահություն, և ոչ մի ընդդիմություն չի բղավի, քանի որ պարտվել է ընտրություններում։ Գնալ Փաշինյանի ճանապարհով. նա երեք օր թաքնվեց Երևանում, երբ ամբոխը կանգնել ու պահանջում էր նրա գլխամաշկը: Բայց հետո գնաց արտահերթ ընտրությունների, հաղթեց ընտրություններում ու հիմա մանևրելու տեղ ունի։ Նա կարող է գնալ Վաշինգտոն, կարող է խոսել Մոսկվայի հետ, կարող է խոսել Ալիևի հետ, նույնիսկ կարող է խոսել Էրդողանի հետ: Իսկ Հայաստանում ինչ որ մեկն արդեն նրան կասկածում է թուրքամետ խաղացող լինելու մեջ»,- ասել է քաղաքագետը։

«Բայց այստեղ կա մի նրբերանգ, որը բնորոշ չէ Փաշինյանին: Փաստն այն է, որ այսօր Զելենսկին հերոս է Արևմուտքի համար, և նաև Ուկրաինայի համար այն առումով, որ փոքրիկ Դավիթը հաղթեց Գոլիաֆին։ Նա հաղթեց Ռուսաստանին, Պուտինին: Այո, որոշ տարածքներ հիմա հարցականի տակ են, դրանց ազատագրումն էլ է հարցականի տակ, բայց Պուտինին զսպեց, չթողեց վերջնական հաղթել։ Գլխավորն այն է, որ Ուկրաինայի պետականությունն այդ տարբերակով, սկսած 1991 թվականից, պահպանվել է անկախության տարբերակով, ընդ որում եվրոպամետ կամ անկախ կուրսով։ Եթե ​​Զելենսկին հիմա համաձայնվի ինչ որ զինադադարի, նա կարող է կորցնել այս որակը կամ Դավթի կարգավիճակը, հերոսի կարգավիճակը արևմտյան հանրության, ուկրաինական հասարակության, ընդհանրապես արևմտյան վերնախավի սիրելիի իր կարգավիճակը...Եվ հետո նրան ուղղակի կնույնականացնեն որպես պրագմատիկ քաղաքական գործչի։ Սովորական քաղաքական որոշողի»,- ասել է Կարասևը։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular