Ադրբեջանում արտակարգ իրավիճակ է․ մարդկանց տարհանում են
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱդրբեջանի որոշ հատվածներում տեղացած առատ տեղումներն ու կարկուտը մի շարք հետևանքներ է առաջացրել։ Այս մասին հայտնել են այդ երկրի Արտակարգ իրավիճակների նախարարությունից։
Հաղորդվում է, որ «112» թեժ գիծը տեղեկություն է ստացել Թառթառի շրջանի Աղքենդ, Դեմիրչիլեր և Հասանգայա գյուղերում տեղի ունեցած հեղեղումների մասին, որոնց հետևանքով ջրի տակ են հայտնվել մասնավոր տներ, հողամասեր, համայնքային ճանապարհներ և այլն։
Բնաղետից տուժած տարածքներ են ուղարկվել պետական հրշեջ ծառայության ուժերը, այդ թվում՝ Ադրբեջանի կողմից վերահսկվող Ղարաբաղի համապատասխան կառույցի աշխատակիցները։ Մարդկանց տարհանում է իրականացվում։
Ադրբեջանի ԱԻՆ-ը կոչ է արել երկրի բնակչությանը հեռու մնալ հեղեղումների գոտուց և նման վտանգի դեպքում անհապաղ բարձրանալ մոտակա բարձունքը։