ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանական վարչախումբը անակնկալներ է պատրաստում ընդդիմության և հանրության համար

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայաստանի գործող իշխանությունները սեփական իշխանության վերարտադրման ճանապարհին մի շարք անակնկալներ են պատրաստել ընդդիմության և հանրության առաջ։ Մեր տեղեկություններով՝ այս օրերին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում ակտիվորեն քննարկումներ են ընթանում ոչ միայն Երևանի քաղաքապետի ընտրությունները հնարավորինս շուտ, արտահերթ կարգով անցկացնելու, այլև կախված Երևանի քաղաքապետի արդյունքներից, նաև ազգային ժողովի արտահերթ ընտրություններ հայտարարելու մասին։

Բանն այն է, որ գործող իշխանությունը հասկանում է, որքան ձգվում է իրավիճակը, այնքան սեփական իշխանության պահպանման համար լուրջ խոչընդոտներ են ծագելու։ Թեպետ, առնվազն Երևանում իշխանությունների համար հարցումների արդյունքներն այնքան էլ հուսադրող չեն, սակայն Փաշինյանը մտադիր է հատկապես արևմտյան երկրների աջակցությամբ, ինչպես նաև տեղական, վարչական ռեսուրսի, թաղային խուլիգանների և ընտրակեղծարարների միջոցով ապահովել անհրաժեշտ ձայների քանակությունը Երևանի ավագանու ընտրություններում։ Այս իրավիճակում ՔՊ-ն մտադիր է գործի դնել բոլոր ռեսուրսները, այդ թվում նախկիններից իրենց որպես օժիտ մնացած մի շարք օլիգարխների և տեղական իշխանիկների հնարավորությունները։

Երևանի ավագանու ընտրություններում ցանկալի արդյունք արձանագրելուց հետո արդեն «Քաղպայմանագիրը» առանց այլևայլության գնալու է արտահերթ խորհրդարանական ընտրությունների։ Բանն այն է, որ առնվազն արտաքին քաղաքական վեկտորի փոփոխության առումով խորհրդարանական ընդդիմությունը և իշխանությունը տրամագծորեն հակառակ դիրքորոշումներն ունեն։

Փաշինյանը ցանկանում է առավելապես արևմտամետ քաղաքական ուժերի բերել խորհրդարան, որպեսզի նրանց ֆոնին ինքը չափավոր քաղաքական ուժ դիտարկվի, կարողանա խուսանավել ինչպես Ռուսաստանի հետ հարաբերություններում, այնպես էլ օգտագործելով արևմտամետների կոշտ դիրքորոշումները և Արևմուտքի՝ ստեղծված աշխարհաքաղաքական իրավիճակն ու տարածաշրջանում առավել մեծ պատառ պոկելու ախորժակը, առնավազն ևս տևական ժամանակահատվածով զավթի իշխանությունը։

Թե ի՞նչ կարող է պատասխանել այս մարտավարությանը ընդդիմությունը, բարդ է ասել, հատկապես այն պայմաններում, խորհրդարանական ընդդիմությունն այլևս սպառել է իրեն, իսկ արտախորհրդարանական ընդդիմադիր ուժերի մեջ չկա որևէ մեկը, որը կկարողանա լուրջ հակակշիռ ներկայացնել գործող իշխանություններին։

Թերևս միայն «Ապրելու երկիրն» է, որի դեմ էլ իշխանությունները նոր արշավ են մտմտում։

Անուշ Մկրտումյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular