ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հանրապետությունում օդի ջերմաստիճանը կնվազի, լեռնային շրջաններում ձյուն կտեղա

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Մայիսի 2-ի լույս 3-ի գիշերը և մայիսի 3-ի լույս 4-ի գիշերը հանրապետության լեռնային մարզերում և Լոռիում` օդում սպասվում է 0-ից -4 աստիճան ցուրտ, որը մայիսի 3-ին կուղեկցվի ձյան տեղումներով, այս մասին տեղեկացնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը՝ նշելով, որ Երևանում մայիսի 2-ին  կեսօրից հետո, մայիսի 3-ին, 6-ի երեկոյան ժամերին, 7-ին սպասվում է անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 13-16 մ/վ արագությամբ։ Մայիսի 4-ին, 5-ին, 6-ի գիշերը կդիտվի առանց տեղումների եղանակ։

Երևան-02.jpg (46 KB)

 Մարզերում մայիսի 2-ին  կեսօրից հետո, մայիսի 3-ին, 7-ի ցերեկը շրջանների զգալի մասում, 4-ին, 6-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ։ Մայիսի 3-ին և 4-ի գիշերը լեռնային շրջաններում տեղումները կդիտվեն ձյան տեսքով։ Առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ։ Մայիսի 5-ին, 6-ի գիշերը կլինի  առանց տեղումների եղանակ։  Քամին՝ արևմտյան 4-6 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:

 

Եղանակ-02.jpg (215 KB)

Օդի ջերմաստիճանը մայիսի 3-ի ցերեկը կնվազի 3-6 աստիճանով, 4-ի ցերեկը, 5-ին, 6-ին աստիճանաբար կբարձրանա 6-8 աստիճանով։

Արցախում մայիսի 2-ին և 3-ին  սպասվում է անձրև և ամպրոպ։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular