ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԱՄՆ-ն մայիսի 12-ից չեղարկում է օտարերկրացիների համար Covid-ի դեմ պարտադիր պատվաստումը

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Մայիսի 12-ից ԱՄՆ իշխանությունները կհանեն COVID-19-ի դեմ պատվաստման պարտադիր պահանջը ԱՄՆ ժամանող օտարերկրացիների, ինչպես նաև դաշնային աշխատողների և կապալառուների համար։ Այս մասին ասվում է Սպիտակ տան տարածած հաղորդագրության մեջ։

«Այսօր մենք հայտարարում ենք, որ մայիսի 11-ին վարչակազմը կդադարեցնի դաշնային աշխատակիցների, դաշնային կապալառուների և միջազգային օդային ճանապարհորդների համար COVID-19-ի դեմ պատվաստումների պահանջները: COVID-19 հանրային առողջության արտակարգ դրությունը կավարտվի նույն օրը», - ասվում է հաղորդագրության մեջ: 

2021 թվականի նոյեմբերից Միացյալ Նահանգների իշխանությունները սկսել են երկիր մուտք գործող օտարերկրացիներից պահանջել կորոնավիրուսի դեմ ամբողջական պատվաստման վկայագիր։ Այս կանոնների համաձայն՝ ընդունվում են միայն ԱՄՆ բժշկական կարգավորող մարմնի կամ Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից հաստատված դեղամիջոցներով պատվաստման վկայականները։ 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular