Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի միջև կնքված եռակողմ համաձայնագրերը բացարձակապես անվիճելի են. Պեսկով
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՌուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը կարծում է, որ միայն 2020 թվականի աշնանը Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի միջև կնքված եռակողմ համաձայնագրերը կօգնեն երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորմանը, գրում է Gazeta-ն։
Այդպիսով՝ նա մեկնաբանել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների, մասնավորապես, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հետ անցած հանդիպումները։
«Առայժմ չկան այլ իրավական հիմքեր (բացի եռակողմ համաձայնագրերից), որոնք կնպաստեն կարգավորմանը, համապատասխանաբար, մինչ այժմ այդ եռակողմ փաստաթղթերը բացարձակապես անվիճելի են», - ասել է Կրեմլի խոսնակը։
Նրա խոսքով, ողջունելի է ցանկացած օգնություն, որը կարող է օգնել այս բազայի վրա ադրբեջանահայկական հարաբերությունների կարգավորմանը։