ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Լեհաստանը կարող է Ռուսաստանից ռազմատուգանք պահանջել Գերմանիայի վճարումներից հետո

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Լեհաստանը կարող է Ռուսաստանից ռազմատուգանք պահանջել XX դարի իրադարձությունների համար, The Financial Times-ին (FT) մեկնաբանությունում ասել է Լեհաստանի նախագահի աշխատակազմի միջազգային  քաղաքականության բյուրոյի ղեկավար Մարչին Պշիդաչը։

Հոկտեմբերին Լեհաստանը Գերմանիայից պաշտոնապես 1,3 տրիլիոն եվրո է պահանջել Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ պատճառված վնասների փոխհատուցման համար։ Հարցին, թե ինչու ռազմատուգանքի պահանջներ չեն ներկայացվել Ռուսաստանին, Պրշիդաչը պատասխանել է, որ Վարշավան տարբեր մոտեցումներ ունի Բեռլինի եւ Մոսկվայի նկատմամբ։

«Մենք կարծում ենք, որ կարող ենք երկխոսություն սկսել Բեռլինի հետ, բայց Պուտինի հետ՝ դա այլ քաղաքակրթություն է։ Գերմանիայի հետ հաջողության հասնելուց հետո հաջորդ քայլը կարող է լինել մեկ այլ կեղեքիչի հետ նման քննարկում սկսելը», - ավելացրել է Պշիդաչը:

 

2022 թվականի հոկտեմբերին Վարշավան դիվանագիտական ​​նոտա է հղել Բեռլին՝ պահանջելով փոխհատուցել «նյութական եւ ոչ նյութական կորուստները», որոնք Լեհաստանը կրել է 1939-1945 թվականներին գերմանական ագրեսիայի եւ օկուպացիայի հետեւանքով։

Վարշավան այս կորուստների գումարը գնահատել է 1,3 տրիլիոն եվրո (6,2 տրիլիոն զլոտի): Լեհաստանի ԱԳՆ-ն ընդգծել է, որ խոսքը ոչ թե ռազմատուգանքի, այլ փոխհատուցման մասին է, քանի որ դա ավելի լայն հասկացություն է։ Նախարարությունը նաեւ նշել է, որ մտադիր է հաշվարկել «պատերազմի շրջանում Խորհրդային Միության պատճառած կորուստները»:

Սեպտեմբերին Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան ասել էր, որ պատճառ չի տեսնում, թե ինչու լեհերը չպետք է ռազմատուգանք պահանջեն Ռուսաստանից:

«Գերմանիան սկսեց Երկրորդ համաշխարհային պատերազմը եւ հարձակվեց Լեհաստանի վրա: Իհարկե, Ռուսաստանը ավելի ուշ մտավ պատերազմի մեջ, ուստի կարծում եմ, որ մենք պետք է ռազմատուգանք պահանջենք նաեւ Ռուսաստանից»,- ասել է Դուդան։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular