ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արհեստական դեֆիցիտի պատճառով հեղուկ գազի գինը 110 դրամից հասել է 220 դրամի. Գառնիկ Դանիելյան

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Ազգային ժողովի ամբիոնից «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանն անդրադարձավ ավտոմեքենա ներկրող ընկերությունների համար ստեղծվող արհեստական խոչընդոտներին, ՌԴ գյուղմթերք արտահանող հայկական բեռնատարների խնդիրներին, հեղուկ գազի թանկացման և դեֆիցիտի պատճառներին։

«Մի քանի օր է՝ ինչ ավտոմեքենա ներկրողներն ահազանգում են, որ Վրաստանի կողմից իրականացվում են անհասկանալի սանկցիաներ՝ 45 հազար և ավելի դոլար արժողությամբ մեքենաների ՌԴ արտահանման դեպքում»,-ասաց նա:

Նրա խոսքով, այլընտրանքն Իրանի տարածքով կամ ինքնաթիռի միջոցով ՌԴ արտահանելն է, ինչը լրացուցիչ ծախսեր է պահանջում։

 

«Նման իրավիճակում պատասխանատու մարմինները պետք է գործեն շատ օպերատիվ, պահանջեն պարզաբանում և լուծում տան հարցին՝ անորոշության մեջ չթողնելով տնտեսվարողներին։ Նշեմ, որ այդ ընկերությունների մեծ մասը խոշոր հարկատուների ցանկում են, և նրանց իրավունքների պաշտպանությունը, անխոչընդոտ գործունեությունը բխում է մեր պետության շահերից»,-ասաց նա։

Պատգամավորի խոսքով, իրեն ահազանգել են Վերին Լարսում բեռնափոխադրող մեքենաների կուտակումների մասին. «Չափազանց քիչ թողունակության հետևանքով գյուղմթերքը փչանում է՝ ահռելի վնասներ պատճառելով գյուղատնտեսներին ու ձեռնարկատերերին։ Այս թեմայով իմ բազմաթիվ ահազանգերին, հարցազրույցներին արձագանքեցին, որ խնդիրը տեխնիկական է, եւ բեռնատարների համար նախատեսված 11 ուղղություններից 5-ը այս պահին չեն գործում: Նաեւ մաքսակետի 4 ռենտգեն սարքերից երկուսը չի աշխատում: Եթե իսկապես խնդիրը տեխնիկական է, ինչո՞ւ այն չի վերաբերում վրացական մեքենաներին։ Իմ տեղեկություններով, մոտ 2 հազար մեքենա սպասում է իր հերթին»,-ասաց ընդդիմադիր պատգամավորը։

Գառնիկ  Դանիելյանի խոսքով, Վերին Լարսում ստեղծված իրավիճակով է պայմանավորված նաև Հայաաստանում հեղուկ գազի արհեստական դեֆիցիտը, ինչի հետևանքով վերջին օրերին հեղուկ գազի գինը 110 դրամից հասել է 200-220 դրամ։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular