ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արցախում պետբյուջե են մուտքագրվել պլանավորվածից զգալիորեն ցածր եկամուտներ. ԱՀ ՊԵԿ

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Անցած տարվա դեկտեմբերի 12-ից Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության շրջափակման հետևանքով ստեղծված ճգնաժամային իրավիճակով պայմանավորված՝ շարունակվել է խաթարված մնալ բիզնեսի բնականոն գործունեությունը՝ կապված հումքի, նյութերի, ապրանքների ներկրման, արտադրանքի արտահանման, ենթակառուցվածքների խափանումների և մի շարք այլ խնդիրների հետ, ինչն իր հերթին բացասական ազդեցություն է թողել 2023 թվականի հունվար-ապրիլ ամիսների ընթացքում բյուջեի եկամուտների հավաքագրման ցուցանիշի վրա։

Այդ մասին հայտնել են Արցախի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեից:

Նախնական տվյալներով՝ 2023 թվականի հունվար-ապրիլ ամիսների ընթացքում Արցախի Հանրապետության պետական բյուջե է մուտքագրվել 9 միլիարդ 462,7 մլն  դրամ հարկային եկամուտներ և տուրքեր, ինչը պլանավորված 13,000 մլն դրամ ցուցանիշի նկատմամբ կազմել է 72,8 տոկոս կամ պակաս 3 մլրդ 537,3 մլն դրամով:

Հավաքագրված եկամուտները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ թերակատարվել են 23,9 տոկոսով կամ պակաս է հավաքագրվել 2,978.9 մլն դրամ:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular