ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


2023 հունվար-ապրիլին ՊԵԿ-ը 20 տոկոսով ավելի շատ հարկ է հավաքագրել

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

2023 թվականի հունվար-ապրիլ ամիսների ընթացքում ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կողմից ապահովվել է 758.1 մլրդ դրամ հարկային եկամուտներ և պետական տուրքեր, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից ավելի է 126.3 մլրդ դրամով կամ 20 տոկոսով: 

ՊԵԿ-ից NEWS.am_ին հայտնում են, որ 2023 թվականի հունվար-ապրիլ ամիսների ընթացքում հարկ վճարողներին և ֆիզիկական անձանց վերադարձվել է շուրջ 125.5 մլրդ դրամ, ինչը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշից ավելի է 51.1 մլրդ դրամով կամ 68.6%-ով:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular