ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Զելենսկին կհանդիպի Դանիայի, Իսլանդիայի, Նորվեգիայի, Շվեդիայի վարչապետների հետ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Վլադիմիր Զելենսկին Ֆինլանդիայում՝ Հյուսիսային Եվրոպայի երկրների գագաթաժողովի շրջանակներում երկկողմ հանդիպումներ կունենա Դանիայի, Իսլանդիայի, Նորվեգիայի եւ Շվեդիայի վարչապետների հետ, հայտնել է նրա մամուլի քարտուղար Սերգեյ Նիկիֆորովը։

«Գագաթաժողովի շրջանակում պետության ղեկավարը առանձին երկկողմ հանդիպումներ կունենա Դանիայի, Իսլանդիայի, Նորվեգիայի եւ Շվեդիայի վարչապետների հետ»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Նիկիֆորովը։

Ավելի վաղ Ֆինլանդիայի նախագահի գրասենյակը հայտնել էր, որ Զելենսկին չորեքշաբթի չհայտարարված այցով ժամանել է Ֆինլանդիա, որտեղ կկայանա Հյուսիսային Եվրոպայի երկրների եւ Ուկրաինայի գագաթաժողովը։ Սպասվում է, որ բանակցությունների ընթացքում Զելենսկին եւ Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Նիինիստյոն կքննարկեն երկկողմ հարաբերությունները, Կիեւի աջակցությունը։ Կեսօրին կկայանա Հյուսիսային Եվրոպայի երկրների գագաթաժողովը, որում կքննարկվի Ուկրաինային հետագա աջակցությունը, ԵՄ-ի եւ ՆԱՏՕ-ի հետ Կիեւի հարաբերությունների զարգացումը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular