ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ալիեւը հերթական պահանջներն է ներկայացրել Հայաստանին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հերթական պահանջն է ներկայացրել Հայաստանի նկատմամբ  օկուպացված հայկական Շուշի քաղաքում տեղի ունեցած միջոցառման ժամանակ։

«Հայերը կարող են ձգձգել գործընթացը, օգտագործել բանակցային ձեւաչափը, որը մեկնարկել է ոչ թե համաձայնության գալու համար, այլ գործընթացը մինչեւ անվերջություն ձգձգելու համար՝ սպասելով ինչ-որ բանի, սպասելով հրաշքի, սպասելով փոփոխությունների։ Կարծում եմ, որ նրանք բաց կթողնեն հնարավորությունը, քանի որ գրեթե երեսուն տարվա օկուպացիան նրանց ոչ մի առավելություն չի տվել: Ընդհակառակը, նրանք կտրված են տարածաշրջանային զարգացումից»,-ասել է Ալիեւը, հաղորդում է АПА-ն։

Ալիեւի կարծիքով՝ Հայաստանը կորցրել է իրապես անկախ երկիր դառնալու հնարավորությունը։ «Ոչ թե ֆորմալ, այլ փաստացի անկախ։ Եվ հիմա նրանք իրենց համար նոր տեր են փնտրում։  Բայց վերջին պատմությունը պետք է նրանց համար դաս լինի։ Ուստի մենք հույս ունենք, որ նրանք դա կհասկանան»,-հավելել է Ալիեւը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular