ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Չեմ կարծում, որ երբ ասում են՝ «թուրք», պիտի վիրավորվես, ինչպես ասում են՝ շվեդ, գերմանացի, ռուս կամ հայ․ Փաշինյան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Չեմ կարծում, որ երբ որ ասում են՝ «թուրք», պիտի վիրավորվես, ինչպես ասում են՝  շվեդ կամ գերմանացի կամ ռուս։ Այսօր ԱԺ-ում հայտարարեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ներկայացնելով իր դիրքորոշումը «դավաճան» և «թուրք» որակումների վերաբերյալ։

««Թուրք»-ի դեպքում, այո, ասել եմ՝ չեմ վիրավորվում, որովհետև չեմ կարծում, որ երբ որ ասում են՝ «թուրք», պիտի վիրավորվես, ինչպես ասում են՝  շվեդ կամ գերմանացի կամ ռուս։ Կամ, որ մեկին ասում են՝ հայ, ինչու՞ պիտի վիրավորվի»,- ասաց Փաշինյանը։

Նրա կարծիքով՝ «դա կուլտուրայի հարց է»։

«Թուրք գիտնականներ կան, որոնք այդ թվում՝ Հայոց ցեղասպանության մասին են գրել։ Այսինքն, այդ մարդկանց նկատմամբ հարգանք ունե՞նք, թե՞ չունենք։ Կամ՝ թուրքեր կան, որոնք այլ տեսակետ և այլ կարծիք ունեն»,- նշեց Նիկոլ Փաշինյանը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular