ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ուրախ կլինեմ, եթե հունիսի 1-ին Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիր կնքվի. Նիկոլ Փաշինյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվել է, թե հնարավո՞ր է Վաշինգտոնում քննարկված փաստաթղթի հիման վրա հունիսի 1-ին Քիշնևում Ադրբեջանի ու Հայաստանի միջև խաղաղության պայմանագիր ստորագրվի՝ Պրահայում անցկացված հանդիպման ձևաչափով:

 

«Եթե այդպես լինի, ես շատ ուրախ կլինեմ: Դա ոչ թե վատ, այլ լավ նորություն է: Քանի որ հիմա բանակցություններ են ընթանում, իմ արած որևէ դրական կամ բացասական մեկնաբանություն ազդելու է դրանց ընթացքի վրա: Վաշինգտոն մեկնած պաշտոնյաներին ասել եմ՝ ազատ բանակցեք ու մեր՝ հրապարակային արտահայտած կարծիքների շրջանակում: Շեշտել եմ՝ իմացեք՝ ձեր բանակցած փաստաթուղթն Ադրբեջանի հետ ես եմ ստորագրելու»:

 

Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է նաև Արցախի թեմային ու հայտնել, որ քանի դեռ Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի ֆիքսված կետ չկա, Արցախի կարգավիճակի մասին հարցին չի կարողանա պատասխանել:

 

«Երբ բանակցություններն Ադրբեջանի հետ արդեն փակված լինեն, տեքստը պատրաստ լինի, ու ես հայտարարեմ՝ մեկնում եմ խաղաղության պայմանագիր ստորագրելու, այդ ժամանակ միայն կկարողանամ հստակ պատասխանել Արցախի մասով բանակցված տարբերակին»,- ասել է երկրի վարչապետը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular