ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ( 04 մայիս)
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸՈՐՈՇ ՏՈՆԵՐ - Զամբիա՝ Աշխատանքի օր, Չինաստան՝ Երիտասարդության օր, Լատվիա՝ Անկախության վերականգնման օր, Հոլլանդիա՝ Հիշատակի օր, Ճապոնիա՝ Կանաչ բնության օր։
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
1934-ծնվել է հայ խորհրդային արվեստաբան –նկարիչ Եղիշե Մարտիկյանը։
1913-Երևանում սկսել է գործել հեռախոսային ցանցը։
1933-վախճանվել է կոմպոզիտոր, խմբավար Սպիրիդոն Մելիքյանը։
1940-ծնվել է խեցեգործ-ձևավորող Վլադիմիր Աթանյանը։
1961-ԽՍՀՄ-ում ընդունվել է օրենք պորտաբույծության դեմ պայքարի ուժեղացման նպատակով։
1975-ծնվել է ամերիկահայ ռոք-երաժիշտ, դիջեյ Էնդի Խաչատրյանը։
2005- տեղի է ունեցել «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի գործուն համակարգի ներդրումն ու կայացումը ՀՀ-ում» թեմայով միջազգային համաժողով:
2007 -Ախալքալակի ռազմակայանի գույքով բեռնված շարասյունը հատել է վրաց-֊հայկական սահմանը և օրվա երկրորդ կեսին հասել Գյումրի:
2011-մի քանի ժամ շարունակված թեժ քննարկումներից հետո Ֆրանսիայի Սենատը ըստ էության մերժել է Հայոց ցեղասպանությունը ժխտելու համար պատիժ սահմանող օրինագիծը։
2012-Երևանի Հանրապետության հրապարակում, որտեղ նախատեսված էր ՀՀԿ-ի եզրափակիչ հանրահավաքը, տեղի է ունեցել արտակարգ պատահար։ Հանրահավաքին նախորդած համերգի ընթացքում բռնկվել են հանրահավաքին մասնակցող երիտասարդների ձեռքերին գտնվող գազով լեցուն հարյուրավոր փուչիկները։ Եղել են բազմաթիվ տուժածներ։
2015- Վաշինգտոնում ստորագրվել է Հայաստանի և Միացյալ Նահանգների կառավարությունների միջև տարիներ շարունակ բանակցված «Առևտրի և ներդրումների մասին» համաձայնագիրը, որի նպատակն է նպաստել երկու երկրների միջև առևտրի և ներդրումների ընդլայնմանը
2020- Հայաստանում տեղարշարժի թերթիկի անհրաժեշտությունը հանվել է, բազմաթիվ ոլորտների գործունեությունը թույլատրվել է, սակայն որոշ սահմանափակումներ մնացել են, մասնավորապես հասարակական տրանսպորտը:
2022-Ընդդիմադիր պատգամավորները, որոնք ներկայացրել էին վարչապետի հրաժարականի պահանջ, Փաշինյանի խոսքի ժամանակ լքել են ԱԺ նիստերի դահլիճը:
ԱՇԽԱՐՀՈՒՄ
1655-ծնվել է իտալացի երաժշտական գործիքների վարպետ, դաշնամուրի ստեղծող Բարտոլոմեո Քրիստոֆորին։
1715-Փարիզում արտադրվել է առաջին ծալովի անձրևանոցը։
1772-ծնվել է գերմանացի հրատարակիչ, առաջին հանրագիտարանի ստեղծող Ֆրիդրիխ Առնոլդ Բրոկհաուզը։
1776- հայտարարվել է Ռոդ-Այլենդ կղզու անկախությունը, որը ներկայումս ԱՄՆ-ի նահանգ է։
1807-Պարսկաստանի և Ֆրանսիայի միջև կնքվել է Ֆինկենշտեյնյան պայմանագիրը։
1838-մշակույթի գործիչները հետ են գնել Տարաս Շևչենկոյին ճորտությունից։
1848-բացվել է Ֆրանսիայի սահմանադիր ժողովը։
1878-օպերային թատրոնում Թոմաս Ալվա էդիսոնը առաջին անգամ մասսայական ցուցադրել է իր հայտնագործությունը՝ ֆոնոգրաֆը։
1881-ծնվել է ռուս քաղաքական և հասարակական գործիչ, ժամանակավոր կառավարության նախագահ Ալեքսանդր Կերենսկին։
1899-ծնվել է գերմանացի գործարար և գյուտարար, հրթիռատեխնիկայի պիոներ Ֆրից ֆոն Օպելը։
1904-սկսվել է Պանամայի ջրանցքի կառուցումը։
-Անգլիայում Հենրի Ռոյսը և Չարլզ Ռոլլսը սկսել են «Ռոլլս-Ռոյս» ավտոմեքենաների արտադրությունը։
1927-ԱՄՆ-ում ստեղծվել է Կինոմշակույթի ակադեմիան, որը շոտով սահմանել է «Օսկար» կինոմրցանակը։
1928-ծնվել է եգիպտացի ռազմական և քաղաքական գործիչ, Եգիպտոսի նախագահ Հոսնի Մուբարեքը։
1935-Ստալինը կարմիր սպաների ավարտական հանդիպման ժամանակ ասել է իր հանարահայտ «Կադրերը որոշում են ամեն ինչ» արտահայտությունը։
1966-Թուրինում իտալական «Ֆիատ» ընկերությունը համաձայնագիր է ստորագրել ԽՍՀՄ-ի Տոլյատտի քաղաքում մարդատար ավտոմեքենաներ արտադրելու վերաբերյալ։
1970-ամերիկյան Կենտ քաղաքի համալսարանում Ազգային գվարդիան կրակ է բացել ուսանողական ցույցի մասնակիցների ուղղությամբ, որոնք բողոքել են Կամբոջա ԱՄՆ-ի բանակի ներխուժման դեմ, 4 ուսանող է զոհվել։
1979-Մեծ Բրիտանիայի վարչապետ է առաջին անգամ դառրձել կին՝ Մարգարետ Թետչերը։
1980-վախճանվել է հարավսլավ քաղաքական գործիչ, երկիր նախկին նախագահ Իոսիպ Բրոզ Տիտոն։
1995-Էկվադորում պատահած ավիավթարի հետևանքով մահացել է Արգենտինայի ամենախոշոր նավթային ընկերության նախագահ Խոսե Էստենսսորոն։
2000-առաջին անգամ հայտնվել է «I love you» համակարգչային վիրուսը։
2008-վախճանվել է նորզելանդացի դեղագործ, միանգամյա օգտագործման ներարկիչի գյուտարար Կոլին Մյորդոկը։
2022 —վախճանվել է խորհրդային բելոռուս կուսակցական, պետական և քաղաքական գործիչ, Բելովեժյան համաձայնագիրը ստրագրած Բելոռուսի ղեկավար Ստանիսլավ Շուշկևիչը:
Կ․Խաչիկյան