ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վարչախումբը «Մարտի 1»-ի և «Հոկտեմբերի 27»-ի գործերը օգտագործում է որպես մահակ

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Փաշինյանական վարչախումբը «Մարտի 1»-ի և «Հոկտեմբերի 27»-ի գործերը օգտագործում է որպես մահակ՝ ընդդիմության հետ հարաբերություններում։

Թերևս նույն տպավորությունը կարող էր ստանալ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի՝ երեկ Ազգային ժողովում ներկայացրած զեկույցից։ Վարդապետյանը հայտարարել է, թե մարտի 1-ի գործը, որը կազմված է մոտ 800 հատորից, այս պահի դրությամբ գտնվում է քննիչի վարույթում։ Նա տարեկան հաղորդման նախագծի վերջնական տարբերակում չէր ներառել «Մարտի 1»-ի և «Հոկտեմբերի 27»-ի գործերի վերաբերյալ տվյալները, քանի որ բովանդակային առումով Ազգային ժողովին և հասարակությանը դեռ ասելիք չունեն։

Երկու վարույթներում էլ որոշակի քննչական գործողություններ կատարվում են։ «Մարտի 1»-ի գործը, որ կազմված է մոտ 800 հատորից և այս պահի դրությամբ գտնվում է մեկ քննիչի վարույթում, յուրաքանչյուր շաբաթ առնվազն 1 անգամ զեկուցվում է ինձ մոտ, քննարկվում է, վարույթներով կան ժամկետներ և ըստ ժամկետների հրատապության այդ դրվագները քննարկվում են, - ասել է Վարդապետյանը։ Ինչ վերաբերում է «Հոկտեմբերի 27»-ին , գլխավոր դատախազը նշել է, որ այս վարույթին ուղղակի ֆիզիկապես ինքը չի հասցրել անդրադառնալ, քանի որ պաշտոնավարում է մոտ 8 ամիս, իսկ «Մարտի 1»-ի գործն ամենաառաջնայինն է իր համար՝ հաշվի առնելով ժամկետների առկայությունը։

Սահմանադրական դատարանի որոշումից հետո , երբ պարզ դարձավ, որ Նիկոլ Փաշինյանը չի կարողանում որևէ քրեական գործ կարել երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և այլ պաշտոնյաների նկատմամբ, իսկ դատաքննությունն ընթանում է միայն խոշոր կաշառքի գործով, գործող վարչախումբը այս երկու գործերն էլ պարբերաբար օգտագործում և թարմացնում է հանրության առջև տպավորություն ստեղծելով, թե իրենք զբաղվում են դրանցով, ավելին թե՛ «Մարտի 1»-ի և թե՛ «Հոկտեմբերի 27-ի գործերը հնարավորություն են սեփական քաղաքական նպատակահարմարություններն առաջ մղելու համար, հանրությանը կեղծ խոստումներով կերակրելու, ընդդիմադիրներին էլ պարբերաբար ազատազրկումներով սպառնալու նպատակով։

Ըստ էության, նույնիսկ այսօր կարելի է փաստել, որ Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը ձախողել են երկու գործերի քննությունն էլ և ոչ միայն այս գործերի, ցանկացած այլ գործով։ Հինգ տարվա հեղափոխության ընթացքում Փաշինյանը որևէ մեղադրական դատավճռի չի հասել նախկին պաշտոնյաների նկատմամբ, որևէ մեկն ազատազրկում և պատիժ չի կրում, ինչը կա՛մ վկայում է գործող իշխանությունների մասնագիտական անձեռնասության, կա՛մ էլ այդ գործերի բացարձակ անհեռանկարայնության մասին։

Մերի Մամյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular