ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կիպրոսի գործընկերներին հրավիրեցի այցելել Հայաստան և հանձնաժողովի հաջորդ նիստը կազմակերպել Երևանում

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Կիպրոսում տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ Կիպրոսի Հանրապետության ներկայացուցիչների պալատի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի համատեղ նիստը: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը։

«Քննարկեցինք երկու խորհրդարանների միջև համագործակցության հեռանկարները: Կիպրոսի մեր գործընկերները պատրաստակամություն հայտնեցին հետագայում ևս աջակցել Հայաստանի Հանրապետությանը տարբեր միջխորհրդարանական հարթակներում:

Որպես հանձնաժողովի նախագահ, հրավիրեցի Կիպրոսի մեր գործընկերներին այցելել Հայաստան և հանձնաժողովի հաջորդ նիստը կազմակերպել Երևանում»։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular